Հայտնաբերվել է մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդը. shamshyan.com
shamshyan.com-ի փոխանցմամբ` Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները հայտնաբերել են նոյեմբերի 3-ին՝ ժամը 21:40-22:00-ը ընկած ժամանակատվածում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում՝ Վարդաձոր գյուղին հարող տարածքում, մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին ու նրա տրանսպորտային միջոցը:
Այդ օրը վրաերթի հետևանքով մահացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի Քնարավան գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Թորոսյանը:
Վրաերթի հեղինակը նրան թողել էր անօգնական և դեպքի վայրից դիմել փախուստի:
Փաստի առթիվ նույն օրը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով:
Մարտունու ոստիկանները միայն տեղեկություն ունեին այն մասին, որ վրաերթը կատարվել է Mercedes ML մակնիշի արծաթափայլ գույնի ավտոմեքենայով: Գրեթե 1500-ից ավելի հասցեներ և նշված գույնի ավտոմեքենաներ են ստուգվել և միայն Մարտունու ոստիկանների ստացած օպերատիվ տվյալներով պարզվում է, որ վրաերթից հետո վարորդը ավտոմեքենայով գնացել է Լեռնային Ղարաբաղ:
Ոստիկաններին հաջողվում է պարզել ավտոմեքենայի համարանիշն ու վրաերթ կատարած վարորդի ինքնությունը: Ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվում Mercedes ML 350 մակնիշի 10 ՏԼ 022 համարանիշի ավտոմեքենան, և ոստիկանները փորձում են պարզել վարորդի ինքնությունը:
Մանրամասները այստեղ`