Սահմանագոտու եթերում մի հեռուստաալիք զիջեց ադրբեջանականին
tesankyun.am-ը գրում է .Դեկտեմբերի սկզբից Տավուշի մարզի սահմանամերձ Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններում այլեւս չեն հեռարձակվում Հ2 հեռուստաընկերության հաղորդումները: «Հայաստանի հեռուստատեսային ցանցեր» ընկերության Տավուշի մարզի աշխատակիցներից կայքը տեղեկացել է, որ հայկական 2-րդ հեռուստաընկերության ղեկավարությունը որոշել է՝ այդ հեռուստաալիքը Տավուշի մարզում կհեռարձակվի միայն մարզկենտրոնում եւ առողջարանային քաղաքում, այսինքն՝ Իջեւանում եւ Դիլիջանում:
Հ2 հեռուստաընկերությունը 2001թ. լիզենցիա է ստացել, որի շնորհիվ հեռուստաընկերության հաղորդումները սփռվել են Հայաստանի տարածքի 95 տոկոսում: Հ2 հեռուստաընկերությունը, ի թիվս այլ հաղորդումների, հեռարձակում է ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության խաղերը: Տավուշի մարզի սահմանագոտու ֆուտբոլասերները զրկվեցին այդ հանդիպումները դիտելու հնարավորությունից: Նշենք, որ Նոյեմբերյանում եւ Բերդում ֆուտբոլասերները հնարավորություն ունեն Հանրային հեռուստաընկերությամբ հետեւելու Ռուսաստանի Պրեմիեր լիգայի, «Արմենիա» հեռուստաընկերությամբ՝ Բունդեսլիգայի առաջնությանը, մյուս երկրների ֆուտբոլային առաջնությունները հեռարձակող հեռուստաընկերությունները Տավուշի սահմանագոտու եթերում չկան :
Նոյեմբերյան քաղաքի բնակիչները կայքին բողոքել են, որ եթերում Հ2-ի տեղն արդեն զբաղեցրել է ադրբեջանական մի հեռուստաալիք:
Մանրամասները այստեղ`