Համաներմամբ ՀՀ ՔԿՀ-ներից ազատ է արձակվել 679 դատապարտյալ

2013 թվականի հւկտեմբեպի 3-ին ՀՀ Ազգային ժողովի «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշմամբ ՀՀ քրեակատարողական հիմնարկներից երեկվա դրությամբ պատժի հետագա կրումից ազատ է արձակվել 679 դատապարտյալ։ Այդ մասին նշված է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում։

cucak-datapartyal

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ բաժանմունքներում հաշվառված եվ համաներմամբ ազատված դատապարտյալների վերաբերյալ    ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ բաժանմունքներում հաշվառված դատապարտյալներից, որոնց նկատմամբ կիրառելի է ՀՀ ԱԺ 03.10.2013թ. «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, դատարանների եւ ԱՊԿԲ բաժանմունքների կողմից ազատվել են պատժի հետագա կրումից.  Դատարաններ, համաներումը կիրառում են պատիժը պայմանականորեն չկիրառված /ՀՀ քր. օր-ի 70հոդված/ եւ պատժի կրումը հետաձգված /ՀՀ քր. օր-ի 78 հոդված/ դատապարտյալների նկատմամբ – 665 դատապարտյալ, Բաժանմունքներ, համաներումը կիրառում են տուգանք /ՀՀ քր. օր-ի 51 հոդված/, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել /ՀՀ քր. օր-ի 52 հոդված/, հանրային աշխատանքներ /ՀՀ քր. օր-ի 54 հոդված/ պատիժներ կրող եւ պատժից պայմանական վաղաժամկետ ազատված /ՀՀ քր. օր-ի 76 հոդված/ դատապարտյալների նկատմամբ, – 499 դատապարտյալ, Ընդամենը – 1116 դատապարտյալ:  ՀՀ ԱՆ ՔԿՎ ԱՊԿԲ բաժանմունքներում հաշվառված դատապարտյալներից, որոնց նկատմամբ կիրառելի է ՀՀ ԱԺ 03.10.2013թ. «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, դատարանների եւ ԱՊԿԲ բաժանմունքների կողմից պատժի չկրած մասը կրճատվել է.  Դատարաններ, համաներումը կիրառում են պատիժը պայմանականորեն չկիրառված /ՀՀ քր. օր-ի 70հոդված/ եւ պատժի կրումը հետաձգված /ՀՀ քր. օր-ի 78 հոդված/ դատապարտյալների նկատմամբ – 114 դատապարտյալ, Բաժանմունքներ, համաներումը կիրառում են տուգանք /ՀՀ քր. օր-ի 51 հոդված/, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել /ՀՀ քր. օր-ի 52 հոդված/, հանրային աշխատանքներ /ՀՀ քր. օր-ի 54 հոդված/ պատիժներ կրող եւ պատժից պայմանական վաղաժամկետ ազատված /ՀՀ քր. օր-ի 76 հոդված/ դատապարտյալների նկատմամբ, – 7 դատապարտյալ, Ընդամենը – 121 դատապարտյալ:

ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժին  16.12.2013թ.

Տեսանյութեր

Լրահոս