Բնապահպանության նախարարությունը վերջին շաբաթվա ընթացքում հաշվարկել է 662 հազար դրամի վնաս
Բնապահպանության նախարարության դեկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի, նախարարության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 900 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 12 որոշում եւ հաշվարկվել է 662.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված բուսական աշխարհի պահպանության խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 18.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված երեք գործերի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում եւ հաշվարկվել է 78.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի վերահսկողության Արարատի եւ Արմավիրի բաժինների կողմից Արարատյան դաշտի ձկնաբուծարաններում իրականացված համատեղ ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 400.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում:
Լոռիի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 260.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանության նախարարության Գեղարքունիքի տարածքային եւ ՀՀ ոստիկանության Գավառի բաժինների աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 30.0 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
ՀՀ ԲՆ Գեղարքունիքի տարածքային եւ ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժինների աշխատակիցների համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 6.5կգ. խեցգետինը եւ 11 հատ «կարաս» տեսակի ձկները սահմանված կարգով կենդանի վիճակում բաց են թողնվել Սեւանա լիճ:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 662.0 հազար դրամ գումար:
ՀՀ Բնապահպանության նախարարություն