Նախնական տվյալներով՝ ինքնաշեն ռումբը տեղադրված է եղել ռեստորանի դիմաց, իսկ պայթյունի հզորությունը համարժեք է շուրջ 200 գրամ տրոտիլին:
Դեպքի վայրում են գտնվել Շենգավիթ վարչական շրջանի «Կանաչապատում» ՓԲԸ, կոմունալ֊տնտեսական բաժնի և «1-04» ծառայության աշխատակիցները: Ժամը 23.00-ին «Կանաչապատում» ՓԲԸ աշխատակիցների ուժերով ծառը մասնատվել է և վտանգը վերացվել:
Երևանում 8 բալանոց երկրաշարժ լինելու դեպքում Աջափնյակի վթարային շենքերը կունենան ճաքեր, իսկ 8 բալից ավելի ուժգնությամբ երկրաշարժերի դեպքում կլինեն մասնակի և ամբողջովին փլուզումներ:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.07-ին, մարվել` 19.40-ին: Այրվել են բեռնատարի սրահը եւ առջեւի անվադողերը:
Այս պահի դրությամբ՝ Թերեզա Առաքելյանն իր անչափահաս հինգ երեխաների հետ, բառի բուն իմաստով, բնակվում է բակում, այն դեպքում, երբ երեխաներից երեքը լյարդի հետ կապված հիվանդություն ունեն:
Օգոստոսի 14-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին դիմած կինը հայտնել է, որ հարևանը ապօրինի հատել ու ոչնչացրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում գտնվող խաղողի թուփը՝ պատճառել նյութական վնաս: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Նման որակի մամուլը չի՛ կարող «չորրորդ իշխանության» հավակնել: Մեր դաշտի լրագրողները չգիտեն, որ նման հավակնության համար նրանք պիտի լինեն առնվազն մնացած երեքից ավելի լավը: Այսօր՝ ավելի վատն են: Լուծումը, կարծում եմ, հենց լրագրության պրոֆեսիոնալ ասպարեզում է. ոլորտի առաջատարները, իսկական լրագրողները չպետք է հանդուրժեն լրագրողական խոտանի առկայությունը իրենց կողքին:
«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքով չեն կարգավորվում ԱՊՀ միջպետական համաձայնագրերով Հայրենական մեծ պատերազմի մասնակից կամ հաշմանդամ համարվող այլ կատեգորիաների պատկանող անձանց (այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցած, խորհրդային բանակում ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի և պետական անվտանգության մարմինների ղեկավար և շարքային կազմի անձինք, որոնք հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականություններ կատարելիս և այլն) սոցիալ-իրավական պաշտպանության հարցերը, սակայն հիմք ընդունելով միջպետական համաձայնագրերի դրույթները՝ նրանք մեր հանրապետությունում օգտվում են համաձայնագրերում ամրագրված արտոնություններից և սոցիալական երաշխիքներից:
Ստեփանակերտի նոր հանրապետական հիվանդանոցի շենքը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ: Շինարարությունն ուկահավորումն իրականացնում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: 2011 թվականին մեկնարկած շինարարական աշխատանքների համար հիմնադրամը հատկացրել է 5.290 մլն դրամ։
Փրկարարները վիրահատարանում մասնատել են մսաղացի կաղապարը, ազատել տուժածի ձեռքը:
Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում` Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ:
Միջազգային կառույցների կարծիքով, այս երկրում շարունակական բռնությունների պատճառներից մեկն էլ հենց օգտակար հանածոներն են:
««Վալլեքս» ընկերությունը կգնա, նախարարները կգնան ավելի լավ երկրներ, որտեղ բանկային հաշիվներ ունեն: Իսկ Թեղուտը, որը վերածվել է բանվորական գյուղի, կդադարի գոյություն ունենալ: Հավատալու չէ, որ մարզպետը կամ գյուղապետը չեն ափսոսում սեփական բնությունը, անտառն ու ջուրը: Դիմում ենք ձեզ` տեղական իշխանություններին` եթե դուք չեք կարող պաշտպանել ձեր բնությունն ու գյուղերը, ապա մի խանգարեք նրանց, ովքեր պաշտպանում են»:
Հայաստանի ազգային գրադարանից և Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրյանների անվան գիտական գրադարանից գողության գործով այսօր շարունակվել է վկաների հարցաքննությունը:
Շենգավիթ վարչական համայնքի թիվ 136 մանկապարտեզի տնօրեն Կարինե Ջանոյանը, ով երեկ Երևանի քաղաքապետարանի կողմից խիստ նկատողություն էր ստացել, այսօր հրաժարվեց պատասխանել 168.am-ի հարցերին՝ պատճառաբանելով, թե շատ զբաղված է:
«Ասա՝ ես չեմ զբաղվում իրացման խնդրով, ինձ հետ գործ չունեք, սիրելի գյուղացիներ: Ասա՝ ես գյուղնախարար եմ անունով, թղթերի վրա, ես իրացնելու հետ կապ չունեմ, դա իմ ֆունկցիաների մեջ չի մտնում: Ես ուղղակի սիրուն կաբինետ ունեմ, մի քանի աշխատողներ ունեմ, գնամ՝ նստեմ իմ կաբինետում, մի քանի միջազգային կառույցների ղեկավարների ընդունեմ- ճանապարհեմ, և այլն»:
«Նախարարությունը չի օգնի գյուղացուն՝ իրացնելու իր ապրանքը: Դրանք մենակ բառեր են: Այ, եթե ընտրությունները լինեին աշնանը՝ այդ ժամանակ ամեն ինչ այլ կլիներ: ARTFOOD-ը դռները կբացեր ու կասեր՝ «ես ալամ աշխարհի պամիդորների բերքն էլ կընդունեմ»: Իսկ հիմա դա իրենց չի հետաքրքրում»:
Հիշեցնենք որ հատուկ չվերթները երեխաների համար «Արմավիա» ընկերությունն իրականացնում է կառավարության հետ համատեղ:
«Հիդրոմետը» նաև զգուշացնում է, որ Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Այս պահի դրությամբ մեր վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ գործ ունենք մարման պրոցեսի հետ, այսինքն` ավելի ուժեղ երկրաշարժ սպասելի չէ,- ասաց Ա. Թովմասյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Գյումրիի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն Շ. Մելքոնյանի կողմից 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններին ընտրակաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Երեւան Ջուրը» արդեն որերորդ անգամ դադարեցնում է միևնույն տարածքների ջրամատակարարումը: Եթե դա արվում է վթարավերականգնողական կամ կանխարգելիչ աշխատանքների համար, ապա առնվազն անընդունելի է դրանց հաճախականությունը, այն էլ այս շոգ ամիսներին:
«Թուրքիայում ռուսների հանդեպ ցուցաբերվում է վատ վերաբերմունք: Բացարձակապես անհասկանալի է, թե ինչո՞ւ են ռուսները շարունակում մեկնել այնտեղ հանգստի, նրանց գումարներ տալիս` հարստացնելով նրանց տնտեսությունը»,- ասել է Բիրյուկովը:
Արդեն հետամնաց կամ ֆինանսապես անապահով են համարվում այն գյուղական տնտեսությունները, ովքեր տնային եղջերավոր կենդանիներ են պահում` ոչխարներ, խոզեր, կովեր, և այլն
Պայթյունների հետևանքով չորս մարդ վիրավորվել է: Ռումբերից մեկը պայթել է տոնավաճառում: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, նրանց վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
Պյանզինի դատապաշտպանները բողոքարկել էին արտաքսման ուկրաինական իշխանությունների որոշումը: Դատարանը բողոքը չեր բավարարել: Այնուհետև նրանք որոշումը բողոքարկել էին Վճռաբեկ դատարանում: Վերջինս դեռևս չի հայտնել բողոքի քննարկման ժամկետը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել «Փախստականների և ապաստանի մասին» գործող օրենքում, որպեսզի բացառվի երկրի ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց Հայաստանում ապաստանի տրամադրումը:
168.am-ի թղթակից հարցին էլ, թե ո՞րն էր դիմում գրելու պատճառը, Շենգավիթ համայնքի թիվ 143 դպրոցի նախկին տնօրենը պատասխանեց. «Պատճառն ընտանեկան խնդիրներն են. ես քաղաքից գնում եմ»:
Երթուղու բացման հարցը լուծվելու է Ուկրաինայի եւ Հայաստանի համապատասխան նախարարությունների մակարդակով:
Հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 700.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 7.29մլն.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս: