Բաժիններ՝

Բաց նամակ Գ. Կոստանյանին. Պահանջում ենք անհապաղ փոխել Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը

ՀՀ մի շարք վաստակավոր արտիստներ բաց նամակ են ուղղվել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն ՀՀ վաստակավոր դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու համար:

Նամակում մասնավորապես ասվում է. «ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն

ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ  

Մենք` ՀՀ քաղաքացիներս, նախ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհի վրա տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված երկու երիտասարդների ընտանիքներին, որոնց կորուստն անդառնալի է: Այս ողբերության զոհն է նաև Վարդան Պետրոսյանը, ով, ինչպես և վթարից մյուս տուժածները, գտնվում են առողջական ծանր վիճակում: Նա տարել ծանր վիրահատություն, մի շարք միկրովիրահատություններ, շատ արյուն է կորցրել, անհրաժեշտ է վերականգնում, հատուկ սննդակարգ, հոգեբանական աջակցություն: Տեղի է ունեցել մի ցավալի իրողություն, որի պայմաններում Վարդան Պետրոսյանը նույնպես կարող է զոհվել:

Ցավով և վրդովմունքով արձանագրում ենք, որ իրավապահ մարմինները Վարդան Պետրոսյանի հետ վարվում են, ինչպես հույժ վտանգավոր մի հանցագործի, այն դեպքում, երբ նրա մեղքը հաստատված չէ: Նախաքննական մարմինը, առանց հաշվի առնելու վերը նշված հանգամանքները, առանց հիմնավոր պատճառաբանության, Էրեբուբի հիվանդանոցից դուրս գրվելուց երկու օր անց Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում կայացրեց, ապա և նրան մեղադրանք ռաջադրեց: Իսկ նոյեմբերի 9-ին, ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո, նրան «Սթրես» կենտրոնից շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ուր մոտ 10 ժամ նրան սթրեսի ենթարկեցին, որից միայն 5 ժամը նրա մոտ անցկացրեց շտապօգնության բժիշկը:

Սա մենք դիտարկում ենք անմարդկային վերաբերմունք խոշտանգում առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդու նկատմամբ:

… Ուստի, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, ինչպես նաև Վարդան Պետրոսյանի վաստակը, քաղաքացիական անբասիր կենսագրությունը, նրա հրապարակային արտահայտությունն այն մասին, որ չի խուսափի դատաքննությունից, նկատի ունենալով, որ գտնվում է առողջական և հոգեբանական ծանր վիճակում, մենք` ՀՀ քաղաքացիներս, նրա գործընկերները, պահանջում ենք անհապաղ փոխել Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը` անձնական երաշխավորությամբ` հիմք ընդունելով սույն երաշխավորագիրը:

Վստահեցնում ենք և երաշխավորում, որ Վարդան Պետրոսյնաը չի խուսափի դատաքննությունից և չի խոչընդոտի դատաքննությանը:

Հարգանքներով`

Ռուբեն Բաբայան
Նարեկ Դուրյան
Վիգեն Ավետիս
Արամ Թոփչյան
Կարինե Ջանջուղազյան
Արծվի Բախչինյան
Հենրիկ Բախչինյան
Զարուհի Մուրադյան
Վիգեն Չալդրանյան
Գոհար Մուրադյան
Արամ Մեհրաբյան
Նարեկ Հարությունյան
Տիգրան Խզմալյան
Աննա Մայիլյան
Վահան Արծրունի
Մարիետա Բադալյան
Կարինե Հակոբյան
Էդգար Բաղդասարյան
Նարինե Ռշտունի
Հասմիկ Գուլակյան
Անահիտ Բախշյան
Ստեփան Սաֆարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս