«Քրեական գործերի նախաքննության ընթացքում, հանցագործությունների բացահայտման, ձեռք բերված տեղեկությունների ստուգման համար ինչ էական նշանակություն ունի ինչպես վկաների, այնպես էլ տուժողների հեռախոսահամարների շարժի, հեռախոսազանգերի վերծանումների վերաբերյալ տեղեկությունների ստացումը: Հետևաբար, ակնհայտ է, որ դատարանների նման մոտեցումը լուրջ դժվարություններ կարող է ստեղծել նախաքննության համար»:
Այսօր արդեն Իրանի փոխնախագահ Մոհամմեդ Ռեզա Ռահիմին հայտարարել է, որ իրենք դեմ չեն օգնություն ընդունել:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի 2-րդ անցուղու թիվ 5 տան տանիքում: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Վերջին անգամ նա 2 հոգու սպանել, 2-ին էլ վիրավորել էր ուրբաթ օրը: Դրանից հետո սկսվել էին Կեհուայի լայնածավալ որոնումները Չոնքին քաղաքում, որոնք ավարտվել են նրա սպանությամբ:
«Այս դժվար պահին Հայաստանի ժողովուրդը կանգնած է եղբայրական Իրանի ժողովրդի կողքին և պատրաստ է ուժերի ներածին չափով իր օժանդակությունը ցուցաբերել աղետի հետևանքների հաղթահարման հարցում»:
Դեպքի վայրից բերման են ենթարկվել 1981 թ. ծնված Էդգար Ս.-ն, 1982 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն և 1991 թ. ծնված Տիգրան Գ.-ն, իսկ 1992 թ. ծնված Հայկ Լ.-ն և 1989 թ. ծնված Հարություն Թ.-ն բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Փրկարար ծառայություն զանգ է ստացվել, որ մի տղամարդ վառած թերթեր է գցում չոր խոտերի մեջ:
Տեղի ոստիկանները նշել են, որ արդեն հայտնի է 35-ամյա հրաձիգի անունը, սակայն արարքի դրդապատճառները անհայտ են մնում:
Ըստ տեղեկությունների “ՎԱԶ ֊2106” մակնիշի ավտոմեքենա հայտնվել է 7մ խորության վրա, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
«Հարավային-Սախալին» սեսմակայանի ներկայացուցիչները հայտնել են, որ երկրաշարժի հետեւանքով քաղաքի որոշ տներում ցնցվել են ջահերը եւ սպասքը: Բարձրահարկ բնակարանների բնակիչներն ու գրասենյակների աշխատակիցները դուրս են իջել: Ավերվածություններ եւ զոհեր չկան:
Բախման հետևանքով Սևան քաղաքի Ցամաքաբերդի բնակիչ, 27-ամյա Համլետ Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևան բժշկական կենտրոն:
Ժողովուրդների կենցաղում եղած ավանդույթները ժամանակի հետ կորցնում են իրենց նշանակությունը, չեն պահպանվում: Եզդի ժողովրդի տեսանկյունից այսօր հնացած ավանդույթների և սրբապղծությունների շարքին են դասվել միմյանց միջև` բարեկամական ամուսնությունները:
Հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների մասին» նոր օրենքի հոդվածներից մեկով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ քաղաքացու կողմից այս մասին համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկին գրավոր չտեղեկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում (սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, այսինքն 3000 դրամ):
Սպանված կինը նշված բնակարանի միակ բնակչուհի, 45-ամյա Լուսինե Ղազարյանն էր, որն աշխատում էր Երևանի թիվ 56 միջնակարգ դպրոցում տարրական դասարանի ուսուցչուհի:
Արթուրն ասաց, որ այդ կողմի փողոցներում օձերը շատ են, քանի որ գտնվում են ճահիճների հարևանությամբ, ու հիմնականում նրանք են օձերին տեսնում, ովքեր անասուն են պահում դաշտերում կամ աշխատում են այգիներում:
Ըստ որոշ մեղվապահների` այս տարի բնական աղետների պատճառով նեկտարը քիչ էր, ուստի մեղր արտադրելու համար մեղուն չուներ բավարար սնունդ: Այդ իսկ պատճառով այս տարի մեղվապահները, ստիպված, առավել շատ են արոտավայրեր տեղափոխվել, քան նախորդ տարիներին:
Կառավարության ղեկավարը շրջել է ճամբարում երեխաների համար նախատեսված սենյակներով, ծանոթացել ապրելակերպի և հանգստի պայմաններին: Այնուհետև նա ճաշել և զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով: Վարչապետին ուղեկցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը:
Գյուղացիները, «բանկ» հասկացությունից արդեն իսկ վախենում են և խորշում են բանկերի հետ որևէ առնչություն ունենալուց: «Անունը կա՝ ամանում չկա»,- գյուղատնտեսական վարկերի մասին մեզ հետ զրույցում ասում էին գյուղացիները` պնդելով, որ բանկերն իրականում իրենց վարկ չեն տրամադրում: Հայաստանյան բանկային որևէ կազմակերպություն այսօր գյուղացուն վարկ չի տրամադրում՝ տան, հողամասի գրավադրման դիմաց:
Տասն անկախ փորձագետներից կազմված նորվեգական հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ Օսլոյի կառավարական թաղամասում Անդերս Բրեյվիկի իրականացրած ահաբեկչությունը կարելի էր կանխել, եթե գոյություն ունեցող նախազգուշական միջոցառումները կիրառվեին առավել արդյունավետ:
Պատճառն այն է, որ սահմանապահ ծառայության աշխատակիցները, ովքեր ենթարկվում են ազգային անվտանգության ծառայությանը, ըստ քաղաքացիների պատմածի, անբարեխղճորեն են կատարում իրենց աշխատանքը: Նշված ծառայությունում տեղակայված են 5-ից ավելի անցակետեր, սակայն գործում է մեկը, ինչը առաջացնում է հերթեր և կուտակումներ:
Այսօր 39 տարեկան հասակում մահացել է Ալվարդ Պետրոսյանի և դերասան Լորենց Առուշանյանի որդին` Նարեկ Առուշանյանը: Նարեկը նրանց միակ զավակն էր:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ անմիջապես փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խմբի հրահանգիչը, հերթական շրջայց իրականացնելիս, նկատել և ջրից դուրս է բերել 2004 թ. ծնված Ալեն Ղուկասյանին (Էջմիածին քաղաքի բնակիչ), ում ջրափրկարարները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:
Առջևից ընթացող «Ուրագանի» վրա գտնվող տանկն ընկել է և բախվել 2-րդ «Ուրագան»-ին, որի վրա գտնվող տանկն իր հերթին ընկել է «Ջիփ» մակնիշի 16 XX 111 համարանիշի ավտոմեքենայի վրա և այն ջարդելուց հետո գլխիվայր շրջվել:
Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո ծառայությունը: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն, Խորը ցավով տեղեկացա Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որը հարյուրավոր մարդկային զոհերի, բազմաթիվ վիրավորների և ահռելի ավերածությունների […]
Վիզա չի պահանջվի նաեւ հետխորհրդային մի շարք երկրներ` Մոլդովա, Վրաստան, Ադրբեջան, Ուզբեկստան եւ Բելառուս այցելելու համար:
Այցի ընթացքում Սուրբ Պողոս և Պետրոս հայկական եկեղեցու մոտ կայացել է տոնական հավաք:
«Երիտասարդ մարդկանց հետ և նրանց համար աշխատելն իմ առաջնահերթություններից մեկն է: Երիտասարդությունը փոխակերպումների ունակ ուժ է. նրանք փոփոխությունների ստեղծագործ, կարող և խանդավառ դեսպաններ են` լինի դա հանրային հրապարակում, թե կիբեռտարածքում»,- իր ուղերձում նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:
Օդի բարձր ջերմաստիճանը և ցածր խոնավությունը խոչըդոտում են Կանարյան կղզիներում մոլեգնող հրդեհների մարման աշխատանքներին: Հրդեհների հետևանքով տարհանվել է ավելի քան 4700 մարդ: Հրդեհների հետևանով առաջացած բարդ իրավիճակի պատճառով փակվել են նաև մի քանի ավտոմայրուղիներ:
Օգոստոսի 12-ի գիշերը փողոցում՝ Երևանի Աբովյան 18 հասցեի մոտ, մի քանի երիտասարդներ վիճաբանել են, հանգամանքները պարզվում են, ոստիկանության կենտրոնականի բաժնում կատարվում է հետաքննություն: Ըստ «Փաստինֆո»-ի տեղեկությունների, վիճաբանողների թվում է եղել ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության պետի որդին, ով տեղափոխվել է հիվանդանոց:
Երևանում, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզի նախալեռնային շրջաններում կգրանցվի այս տարվա ամռան ընթացքում օդի առավելագույն ջերմաստիճանը՝ 36-39 աստիճան տաքություն: Ըստ որում, Վայոց ձորում ջերմաստիճանն էլ ավելի բարձր կլինի՝ 37-39 աստիճան տաքություն: Այս մասին տեղեկանում ենք «Հայհիդրոմետից»: