Բաժիններ՝

Բերման ենթարկվեցին գողության պահին

Նոյեմբերի 10-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Բաղրամյան պողոտայում ծառայություն կատարելիս նկատել են ներկանյութով պատերի վրա նկարող 4 քաղաքացիների, որոնց բերման են ենթարկել բաժին:

Պարզվել է, որ նշված անձինք են 1981 թ. ծնված Կարեն Օ.-ն, 1979 թ. ծնված Էդգար Ա.-ն, 1974 թ. ծնված Արթուր Պ.-ն և նրա եղբայրը` 1976 թ. ծնված Արա Պ.-ն:

Բերման ենթարկվածների մոտ հայտնաբերվել է ներկանյութ, ինչպես նաև ստվարաթղթե ձևաթուղթ` դիմագծեր պատկերելու համար:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս