Բաժիններ՝

ՄԻՊ գրասենյակից այսօր կայցելեն Վարդան Պետրոսյանին

Վարդան Պետրոսյանի հարցը նաև ՄԻՊ գրասենյակի օրակարգում է:

Վթարի ենթարկված դերասանի շուրջ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում այս պահին թեև որևէ գնահատական չեն տալիս, սակայն ինչպես «Փաստինֆո»-ին հայտնել է  ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը, ՄԻՊ գրասնեյակի ներկայացուցիչն այսօր այցելելու է կալանավորված դերասանին:

Ինչպես տեղեկացնում է կայքը` Վարդան Պետրոսյանին է այցելելու Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը:

Վարդան Պետրոսյանի նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառված խափանման միջոց կալանքի վերանայման հարցով երեկ այդ կառույցին են դիմել նաև մի խումբ մտահոգ երիտասարդներ:

Մանրամասները` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս