Բաժիններ՝

Stop` ուսման բարձր վարձերին

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բազմիցս բարձրաձայնել է ուսանողության հիմնախնդիրների, ինչպես նաև կառավարության սոցիալ-տնտեսական արատավոր քաղաքականության մասին:

Նոյեմբերի 17-ին` ուսանողի օրվան ընդառաջ, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նոյեմբերի 14-ին նախաձեռնում է STOP-ի երթ, որն ավարտվելու է կառավարության շենքի դիմաց` ցույցով: Այս երթով «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը stop է ասում ՀՀ կառավարությանը, որի վարած քաղաքականության հետևանքով երկիրը հայտնվել է ծանր կացության առջև: Այս բողոքի երթով մենք ասում ենք`

• Stop` ուսման բարձր վարձերին

• Stop` ցածր կրթաթոշակին

• Stop` արտագաղթին

• Stop` կոռուպցիային

• Stop` տրանսպորտի բարձր սակագնին

• Stop` անարդարությանը

• Stop` մոնոպոլիային

• Stop` անարդյունավետ կառավարմանը

Դիմում ենք բոլորին` միացեք մեզ։Երթն արտոնված է:
Երթը սկսվելու է ժամը 12:00-ին ՀՊՃՀ կենտրոնական մասնաշենքի դիմացից հետևյալ երթուղիով `

ՀՊՃՀ- Ուսանողական այգի- Աբովյան փողոց-Կորյունի փողոց- Նալբանդյան փողոց- Ալեք Մանուկյան փողոց-Վարդանանց փողոց- Խանջյան փողոց-Տիգրան Մեծի պողոտա- Հանրապետության Հրապարակ- Կառավարության շենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս