Տեղի ունեցածը լուսաբանելիս տարբեր լրատվամիջոցներ ինքնասպանություն գործող անձին ներկայացրել են տարբեր ազգանուններով` Քալանթարյան և Հայրապետյան: Ներսես Նազարյանը դա այսպես մեկնաբանեց. «Միշա Քալանթարյանը, ում պատկանում է Երևանի գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութի և BMW խանութներրի ցանցի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի հարազատ եղբայրն է: Պարզապես իրենց ազգը երկու ազգանուն ունի»:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի զարմիկը՝ այս տարվա հուլիսի 7-ին կալանավորված Արման Բադալյանն ազատ է արձակվել:
«Պերնո Ռիկար»-ին է պատկանում նաև Երևանի կոնյակի գործարանն ու գինի և ալկոհոլային խմիչքներ արտադրող GWS վրացական ընկերությունը:
Երևանից մեկնեց կցորդիչով 2 բեռնատար, ևս մեկը շարասյանը կմիանա Հոկտեմբերյանից, երկու նմանատիպ բեռնատար էլ` Ջերմուկից:
Ընդհանուր առմամբ, հունիսի 1-ից մինչև օգոստոսի 16-ը վաճառվել է «Արմենիա» ֆիրմային գնացքի 39 005 տոմս, ինչը 27,3%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, երբ վաճառվել էր 30 646 տոմս:
Քաղաքացիները ահազանգել են նաև 1-03 ծառայություն, որպեսզի կանչով դեպքի վայր մոտենան Երևան-Սևան մայրուղու վրա ծառայություն կատարող 1-03 բրիգադի աշխատակիցները, սակայն չսպասելով բրիգադի ժամանմանը…
Նախօրեին դատարանը 3-ական տարվա ազատազրկման էր դատապարտել խմբի անդամներ 24-ամյա Մարիա Ալյոխինային, 22-ամյա Նադեժդա Տոլոկոննիկովային և 30-ամյա Եկատերինա Սամուցևիչին` փետրվարին Քրիստոս Փրկչի տաճարում խուլիգանություն անելու մեղադրանքով: Նրանք տաճարի խորանի առջև երգել էին. «Աստվածամա՛յր, վտարի՛ր Պուտինին»:
Ինքնասպանություն գործած քաղաքացին Հայրապետյանների ազգականն է, գործարար Միշա Քալանթարյանը:
Օգոստոսի 18-ին, ժամը 02.45-ին, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1986 թ. ծնված Աբուլֆազ Ք.-ից ոստիկանությունում ընդունվել է հաղորդում, որ օգոստոսի 17-ին իր երկու ընկերների հետ Սևանի թերակղզու ավտոկայանատեղի մոտ գտնվող ռեստորանում ձուկ են կերել, որից հետո իրենց վատ են զգացել և գալով Երևան` ժամը 22.30-ին բուժօգնություն են դիմել հիվանդանոց:
Այսօր ժամը 10:00-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստի ընթացքում քննվում է «Սիվիլիթաս» Հիմնադրամի բողոքը:
Մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը գյուղացին ՀՀ գյուղնախարարությանը պետք է հետ վերադարձնի վերցրած ցորենի սերմացուի պարտքը: Եվ սա՝ այն դեպքում, երբ երաշտի, անջրդի հողերի, սերմացուի՝ բնակլիմայական պայմաններին չհարմարվելու պատճառով, գյուղացին այս տարի բերք չի ստացել:
Նման իրավիճակ է տիրում նաեւ Իսպանիայում: Կատալոնիայում, Անդալուսիայում եւ Սեվիլիայում այսօր սպասվում է 40 աստիճան տաքություն: Զբոսաշրջիկները հրաժարվում են քաղաքային զբոսանքներից` նախընտրելով ավելի շատ ժամանակ անցկացնել ջրի մոտ:
Օգոստոսի 17-ին կեսգիշերին մոտ Ոստիկանության Էրէբունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատամարտիկների 183 (Նախկին Դիմիդրով) հասցեում, ըստ նախնական տեղեկությունների` հրազենով ինքնասպան է եղել հայտնի գործարար Միշա Հայրապետյանը:
Այս տարի Լոնդոնը յուրահատուկ պատրաստվածությամբ և շուքով է դիմավորելու պարաօլիմպիական խաղերի մարզիկներին ու հյուրերին: Մեծ Բրիտանիայի կառավարությունը վստահ է, որ այս Պարաօլիմպիական խաղերը աննախադեպ են լինելու իրենց ճոխությամբ և Լոնդոն ժամանած հյուրերի թվով:
Օգոստոսի 17-ին ոստիկանության Վաղարշապատի անձնագրային բաժանմունքի նախաձեռնությամբ, բաժանմունքի պետ Անդրանիկ Ադամյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագիր հանձնեց Մարշալ Բաղրամյան գյուղի ամենատարեց բնակչին` 104-ամյա Մովսես Դերմիշյանին:
Հայաստանում գյուղմթերքի սերմացու արտադրում են հիմնականում տեղի մասնավոր ընկերությունները: Կան մշակաբույսերի տարատեսակներ, որոնց սերմերը ներմուծվում են սերմարտադրող կազմակերպության ներկայացուցիչների միջոցով` սպառողին համապատասխան սերտիֆիկատ տրամադրելով:
Վթարի արդյունքում Ստեփանավանի բժշկական կենտրոն են տեղափոխվել «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի մեքենայի վարորդ Արտաշես Խամբեկյանը եւ եւս 3 ուղեւորներ, որոնց մեջ ըստ նախնական տվյալների 10-ամյա երեխա կա:
Այսօր 168.am-ին է դիմել քաղաքացի Դավիթ Ծաղիկյանը`տեղեկացնելով, որ երկուշաբթի օրվանից նախագահական նստավայրում նստացույց է անելու:
Բողոքի ակցիային ներկա էր նաև ՀԱԿ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, որ ակցիայի նպատակն առաջին հերթին հանրությանն ահազանգելն է:
Ավտոբուսում 46 մարդ է եղել, որոնցից չորսը՝ երեխաներ: Տրանսպորտային միջոցի վարորդը կալանքի է վերցվել, նախաքննություն է ընթանում:
Վարորդները, որ նախկինում քիչ էր մնում տրորելով անցնեն հետիոտնի վրայով, այժմ բարեհամբույր ճանապարհ են տալիս, զիջում՝ ինչպես եվրոպաներում: Բա ոստիկանները, նրանք սուլիչով, բարձրախոսով քաղաքավարի կարգավորում են երթևեկությունը, օգնում ծերերին, երեխաներին ու զբոսաշրջիկներին:
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը որոշել է ընկերության Մենլո Պարկ քաղաքում գտնվող հատվածում նոր թաղամաս կառուցել:
Թե ինչ պատիժ կսահմանի դատավոր Մարինա Սիրովան, հայտնի կդառնա դատավարության վերջում` դատավճիռն ընթերցելու ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ՔԿՀ նախկին պետի պաշտպանությունը ավելացավ ևս մեկով. բացի ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Վաղինակ Գևորգյանից, Լուսինե Սահակյանից, նրան կպաշտպանի նաև փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Տան բնակիչներից տեղեկություն է ստացվել, որ իբր այն փորձել են հրդեհել: Դեպքի վայր է ժամանել քննիչ օպերատիվ խումբ, հրդեհումը փոքր է եղել՝ մոտ 1 քառակուսի մետր, այրվել է միայն տան պատը»,- ասել է ՆԳՆ ներկայացուցիչը: Առայժմ հայտնի չէ, թե ով է կանգնած դրա ետևում:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ տեղի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, 30 քմ ընդհանուր մակերեսով բնակարանն ամբողջովին քանդվել է: Արդյունքում ավերակների տակ են մնացել 5 հոգի, այրվել է շենքի մոտակայքում գտնվող 1 ավտոմեքենա:
Դաշնային իշխանությունների կարծիքով` Գևորգյանը կարդացել է մեղադրական կնքված ակտերը 2011թ. փետրվարին իրականացված ոստիկանական գործողություններից առաջ, որոնց արդյունքում ձերբակալվել է Armenian Power հանցախմբի 70 անդամ։ Հիմնականում կիբերհանցագործությունների մեջ մեղադրվողներից մեկը, հույս ունենալով, որ անկեղծ խոստովանությունը կմեղմի մեղադրանքը, տեղեկացրել է, որ ձերբակալվածների մի մասը նախապես տեղյակ են եղել ոստիկանության գործողությունների մասին:
Մեկնած օպերտիվ խմբին տուժողի որդին հայտնել է, որ հայրը վնասվածքներն ստացել է նույն օրը տան մոտ կայանված ամբարձիչ տրակտորը գործարկելիս, երբ տրակտորը հետ է շարժվել, և հայրը մնացել է անիվի տակ: Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:
«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա» հ/կ նախագահ Սաիդ Ավդալյանի խոսքով՝ այսօր նպատակաուղղված քաղաքականություն է տարվում եզդիական համայնքի քրդացման ուղղությամբ:
Մեղադրողը միջնորդել է Անահիտ Գրիգորյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման՝ անձնական ամբողջ գույքի բռնագրավմամբ, Սաթենիկ Սարգսյանին՝ 7 տարվա ազատազրկման՝ անձնական գույքի կեսի բռնագրավմամբ, Աղավնիկ Խաչատրյանին՝ պայմանական ազատազրկման 3 տարի 9 ամիս 16 օր ժամկետով՝ 3 տարվա փորձաշրջանով, Արմեն Գրիգորյանին, Արմինե Գրիգորյանին, Սարգիս Դանիելյանին 5-ական տարվա ազատազրկման՝ անձնական գույքի 1/3-րդ մասի բռնագրավմամբ: