Վարդան Պետրոսյանից վրեժխնդի՞ր են լինում՝ նրան ապօրինի ձերբակալելով
Հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ճանապարհի վրա տեղի ունեցած ավտովթարի փաստով հարուցված քրեական գործով ՀՀ ոստիկանության Նաիրի քննչական բաժանմունքում կայացվել է որոշում Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին:
Երեկ երբ տեղեկություններ տարածվեցին, թե ոստիկանները գնացել են Վ. Պետրոսյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու, պարզվեց, որ վերջին երկու օրերին դերասանի մոտ նորից նկատվել է առողջական վիճակի կտրուկ վատացում եւ նրան տեղափոխեցին հիվանդանոց: Հիմա Վ. Պետրոսյանը գտնվում է «Սթրես» կենտրոնում: Դեռ հայտնի չէ, թե նա որքան ժամանակ կմնա այնտեղ, սակայն արդեն պարզ է, որ դերասանը ձերբակալված է: «Նա ձերբակալվածի կարգավիճակում է, պարզապես գտնվում է հիվանդանոցում եւ հիվանդասենյակի մուտքն էլ հսկում են ոստիկանները»,-
ԳԱԼԱ-ի հետ զրույցում փաստեց Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Ներկայացնում ենք ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանի հարցազրույցը ԳԱԼԱ-ին:
-Պարոն Բաղդասարյան, ասացեք խնդրեմ, Վ. Պետրոսյանին ձերբակալելու համար կա՞ն արդյոք բավարար իրավական հիմքեր:
-Քրեական դատավարության օրենքը սահմանում է այն դեպքերը, թե որ դեպքերում կարելի է որոշում կայացնել ձերբակալելու համար. քրեական դատավարության օրենսգրքի 130 հոդվածի առաջին մասով ասվում է. «Որպեսզի անձին ձերբակալեն, պետք է լինեն մի կողմից բավարար ապացույցներ հանցանք կատարելու վերաբերյալ»: Իսկ մենք գիտենք, որ դեռեւս փորձագիտական եզրակացություն չկա, որտեղ ասված լինի, որ Վ. Պետրոսյանը թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում: Ավելին, դեռեւս Վ. Պետրոսյանին չեն էլ հարցաքննել, հետեւաբար խոսել ինչ-որ օբյեկտիվ պատկերի մասին, որ Վ. Պետրոսյանին իրավասու են ձերբակալել, հնարավոր չէ: Իսկ մյուս պայմանները, որոնք որ պարտադիր պետք է լինեն մարդուն ձերբակալելու համար, դրանք երկուսն են՝
1. Երբ որ հայտնի չէ մարդու գտնվելու վայրը,
2. Երբ նա գտնվում է այլ տեղանքում:
Այսինքն` այս պայմաններից գոնե մեկի առկայությունն անհրաժեշտ է, որ մարդուն ձերբակալելու որոշում կայացնեն: Տվյալ դեպքում Վ. Պետրոսյանի գտնվելու վայրը հայտնի է եւ փորձել խոսել ձերբակալման մասին անօրինական է:
-Առողջական վիճակը այստեղ ոչ մի դեր չունի՞, եթե մարդուն ձերբակալում են՝ ասենք մտավախություն ունենալով, որ նա կարող է թաքնվել եւ այլն, Վ. Պետրոսյանի պարագայում որքանո՞վ է գործուն այս հանգամանքը:
-Վարդան Պետրոսյանը ինքնուրույն չի կարող տեղաշարժվել, ուտել, խմել, ինչի՞ մասին է խոսքը: Նա պիտի փախչի՞, ինչպե՞ս , իսկ այսօր նրա հիվանդասենյակի մոտ տարել կանգնացրել են ոստիկանների:
Մանրամասները կարդացեք այստեղ`