ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ վարչությունում ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության Երեւան քաղաքի թիվ 0004 փոստային բաժանմունքի` թվով 3 աշխատակիցների կողմից առևտրային կաշառք ստանալուն և լիազորությունները չարաշահելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության պաշտոնական կայքը:
Այսօր գյուղացին 1կգ քիշմիշ տեսակի խաղողն արտահանողին վաճառում է 500-800 դրամով: Ի դեպ, արտահանման ենթակա խաղողը արկղերում դասավորելուց առաջ մանրազնին մշակվում է: Բացի այդ, այն պետք է լինի նույն երանգի, նույն չափի և, որ ամենակարևորն է, բացարձակապես առողջ: Պահանջվող չափանիշները վկայում են, որ գյուղացին չի կարողանա իրացնողին մեծ քանակությամբ խաղող հանձնել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
168.am-ը ՀՀ ոստիկաության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Մալխասյանից այսօր փորձեց պարզել՝ արդյո՞ք այս սպանության գործով նոր մանրամասներ բացահայտվե՞լ են: Պարզվեց՝ ոչ: Մալխասյանը նշեց՝ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ անցած ժամանակահատվածում համապատասխան բաժիններ քաղաքացիների կողմից ուղղված 11055 դիմումներից դիմում-բողոքներն են եղել 21-ը, որից 8-ը` կրկնակի:
«Համաճարակային վիճակը հանգիստ է: Չկան մասսայական աղիքային հիվանդության կամ այլ համաճարակներով հիվանդացած մարդկանց դեպքեր: Սեզոնային ոչ մի համաճարակի ահազանգ չկա»:
«Տնակը կարտոնից է, իրենք շատ ծանր վիճակում ապրող ընտանիք են: Թերեզան գնացել էր կով կթելու, տանը երեխաներն են եղել: Գազի անսարքության պատճառով մի էնպիսի հրդեհ է բռնկվել, որ փոքրիկ երեխային մի կերպ բոցերի միջից դուրս են հանել: Դեմիկն ամբողջությամբ մոխիր է դարձել: Հենց հիմա երեխեքը բաց երկնքի տակ կանգնած են, իսկ Թերեզան ծանր այրվածքներ է ստացել, ամբողջ դեմքն այրվել է»,- 168.am-ին տեղեկացրին Արբատ գյուղի բնակիչները:
Այսօր ժամը 13.36-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.55-ի սահմաններում Սեւանա լճում մոտորանավակ է շրջվել, որում գտնվել են 3 քաղաքացիներ:
«Դուք ընդունեք իմ բարի խորհուրդը և դիմեք այդ օրենքը մշակողներին»,- 168.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների մասին» նոր օրենքը, որով նախատեսվում է Հայաստանից դուրս 6 ամսից ավելի բնակվող ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառել տուգանք, պատասխանեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
Սիրիահայ երեխաներին Հայաստան տեղափոխումն իրականացվել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահի ֆինանսական աջակցությամբ: Հայաստանում սիրիահայ երեխաները Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում կանցկացնեն իրենց ամառային հանգիստը:
«Առանց այդ էլ Հայաստանում մարդ չի մնացել, կարելի՞ է ամեն հնարավոր ձևերով ժողովրդին այնքան զզվեցնել, որ մնացած այդ փոքրաթիվ բնակչությունն էլ արտագաղթի: Ո՞րն է միտումը… Իշխանություններն ամեն ինչ անում են, որ ժողովուրդը Հայաստանում ապրելու հնարավորություն չունենա, մարդիկ իրենց կեցությունն ապահովելու համար մեկնում են օտար երկրներ, ու հիմա էլ օտար երկրներո՞ւմ են հայերի իրավունքների վրայով անցնում: Մի քանի տարի հետո Հայաստանում ապրելու են միայն պետական պաշտոն ու բիզնես ունեցողները»:
Օգոստոսի 11-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Սարդարապատ-Արմավիր ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «ՄՄԶ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղևորուհին` 1963թ. ծնված Թերեզա Ալոյանը, տեղում մահացել է:
Օգոստոսի 11-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողուհի Մ. Վ.-ից Լոռոիի մարզի դատախազին ստացվել է հաղորդում այն մասին, որ ՎՊՄԻ դասախոս Արամ Համբարյանը իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ`վախեցնելով ու բռնություն կիրառելով իր նկատմամբ:
«Ես համոզված եմ, որ իրեն թյուր տեղեկատվություն է ներկայացվել, քանի որ Սերժ Թանկյանը Թեղուտում չի եղել: Չեմ ասում, որ հանքավայրը չի վնասում բնությանը: Վնասում է, համոզված եմ: Ընկերությունն էլ չի ժխտում, որ վնասում է: Բոլորս էլ համոզված ենք, որ վնասում է…»,- ասում է Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը:
Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հայտարարություն է տարածել Ախալցխայի բերդի վերաբացման միջացառմանը Շառլ Ազնավուրի համերգի կապակցությամբ:
Երկուշաբթի օրվա դրությամբ 45 681 ապահովագրական փոխհատուցման հայց էր ստացվել Չինաստանի 4 հարավ-արևելյան նահանգներից, որոնց անցած շաբաթ հարվածել էր թայֆունը:
«Քրեական գործերի նախաքննության ընթացքում, հանցագործությունների բացահայտման, ձեռք բերված տեղեկությունների ստուգման համար ինչ էական նշանակություն ունի ինչպես վկաների, այնպես էլ տուժողների հեռախոսահամարների շարժի, հեռախոսազանգերի վերծանումների վերաբերյալ տեղեկությունների ստացումը: Հետևաբար, ակնհայտ է, որ դատարանների նման մոտեցումը լուրջ դժվարություններ կարող է ստեղծել նախաքննության համար»:
Այսօր արդեն Իրանի փոխնախագահ Մոհամմեդ Ռեզա Ռահիմին հայտարարել է, որ իրենք դեմ չեն օգնություն ընդունել:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի 2-րդ անցուղու թիվ 5 տան տանիքում: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Վերջին անգամ նա 2 հոգու սպանել, 2-ին էլ վիրավորել էր ուրբաթ օրը: Դրանից հետո սկսվել էին Կեհուայի լայնածավալ որոնումները Չոնքին քաղաքում, որոնք ավարտվել են նրա սպանությամբ:
«Այս դժվար պահին Հայաստանի ժողովուրդը կանգնած է եղբայրական Իրանի ժողովրդի կողքին և պատրաստ է ուժերի ներածին չափով իր օժանդակությունը ցուցաբերել աղետի հետևանքների հաղթահարման հարցում»:
Դեպքի վայրից բերման են ենթարկվել 1981 թ. ծնված Էդգար Ս.-ն, 1982 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն և 1991 թ. ծնված Տիգրան Գ.-ն, իսկ 1992 թ. ծնված Հայկ Լ.-ն և 1989 թ. ծնված Հարություն Թ.-ն բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Փրկարար ծառայություն զանգ է ստացվել, որ մի տղամարդ վառած թերթեր է գցում չոր խոտերի մեջ:
Տեղի ոստիկանները նշել են, որ արդեն հայտնի է 35-ամյա հրաձիգի անունը, սակայն արարքի դրդապատճառները անհայտ են մնում:
Ըստ տեղեկությունների “ՎԱԶ ֊2106” մակնիշի ավտոմեքենա հայտնվել է 7մ խորության վրա, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
«Հարավային-Սախալին» սեսմակայանի ներկայացուցիչները հայտնել են, որ երկրաշարժի հետեւանքով քաղաքի որոշ տներում ցնցվել են ջահերը եւ սպասքը: Բարձրահարկ բնակարանների բնակիչներն ու գրասենյակների աշխատակիցները դուրս են իջել: Ավերվածություններ եւ զոհեր չկան:
Բախման հետևանքով Սևան քաղաքի Ցամաքաբերդի բնակիչ, 27-ամյա Համլետ Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևան բժշկական կենտրոն:
Ժողովուրդների կենցաղում եղած ավանդույթները ժամանակի հետ կորցնում են իրենց նշանակությունը, չեն պահպանվում: Եզդի ժողովրդի տեսանկյունից այսօր հնացած ավանդույթների և սրբապղծությունների շարքին են դասվել միմյանց միջև` բարեկամական ամուսնությունները:
Հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների մասին» նոր օրենքի հոդվածներից մեկով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ քաղաքացու կողմից այս մասին համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկին գրավոր չտեղեկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում (սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, այսինքն 3000 դրամ):
Սպանված կինը նշված բնակարանի միակ բնակչուհի, 45-ամյա Լուսինե Ղազարյանն էր, որն աշխատում էր Երևանի թիվ 56 միջնակարգ դպրոցում տարրական դասարանի ուսուցչուհի: