Բաժիններ՝

ԵԱՀԿ-ն խթանում է երիտասարդների և ոստիկանության համագործակցությունը Հայաստանում

Սոլակ գյուղի դպրոցականները ծանոթանում են ոստիկանության աշխատանքին ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված երկօրյա միջոցառման շրջանակներում, որը մեկնարկել է այսօր Կոտայքի մարզում:

Միջնակարգ դպրոցի երեսուն աշակերտներ հանդիպեցին տեղի ոստիկանների հետ՝ քննարկելու ոստիկանության աշխատանքի մարտահրավերները և մարզի անվտանգության իրավիճակը: Այս ծրագրում  գործընկեր հանդիսացող «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոնի» փորձագետները դպրոցականներին կներկայացնեն թմրամոլության հետ կապված խնդիրները և կքննարկեն մարդկանց թրաֆիքինգի և կոռուպցիայի հետևանքները: Երեխաները նաև հնարավորություն կունենան տեսնելու այն սարքավորումները, որոնք ոստիկաններն օգտագործում են իրենց աշխատանքում և երթևեկել ոստիկանական ավտոմեքենայով:

«Իրավական հետազոտությունների ազգային կենտրոնի»  նախագահ Տիգրան Երանոսյանը նշեց. «Դպրոցի անվտանգությանն ու ոստիկանություն–աշակերտ գործակցությանը հետամուտ նախաձեռնությունները նպաստում են համայնքային ոստիկանության ձևավորմանը Հայաստանի մարզերում: Այդ  նախաձեռնությունները նպատակ ունեն բարձրացնելու հանրության վստահությունը ոստիկանության հանդեպ և խթանելու ոստիկանության և քաղաքացիական հասարակության համագործակցությունը հատկապես մարզերում»:

Վաղը նախաձեռնությանը կհաջորդի հանդիպում տեղի հումանիտար ինստիտուտի ուսանողների հետ, ովքեր կծանոթանան համայնքային ոստիկանության՝ որպես ոստիկանության նոր մոդելի հետ  և կմասնակցեն քաղաքացիական խորհրդատվական խմբի դերախաղին:

2013թ. մարտ ամսից ի վեր գյուղական վայրերից շուրջ 270 դպրոցական հնարավորություն են ունեցել անմիջականորեն ծանոթանալու իրենց մարզային ոստիկանության բաժինների գործունեության հետ այս ծրագրի շրջանակներում:  Ավելին՝ Հայաստանի յոթ մարզերից 140 ուսանող և 70 համայնքային ոստիկան  նույնպես հնարավորություն ունեցան ձևավորելու ավելի լավ համագործակցային  հարաբերություններ:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի