Բաժիններ՝

Նոր մանրամասներ Հոսպիտալում տեղի ունեցած միջադեպի պատճառների մասին

Նոյեմբերի 2-ին կայազորային կլինիկական հոսպիտալում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպանն ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը` հավելելով, որ տեղի ունեցածի պատճառները դեռ հայտնի չեն: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ զինծառայողներից մեկն իմացել է, որ մայրը գտնվում է սրտաբանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում եւ խնդրել է թույլ տալ այցելել մորը, սակայն դուրս գալ չեն թույլատրել` նախքան նախարարի համապատասխան հրամանը։ Արդյունքում` զինծառայողն ընկել է դեպրեսիայի մեջ։

Ինչ վերաբերում է մյուս զինծառայողին,ապա նա խնդիրներ է ունեցել սիրած աղջկա հետ,ինչի պատճառով էլ վնասել է ինքն իրեն: Տեղի է ունեցել վիճաբանություն ծեծկռտուք, մարմնական վնասվածքներ է ստացել նաև Մարգարիտա Խաչատրյանը, ով,տեղեկանալով միջադեպի մասին,շտապել էր այնտեղ:

Խաչատրյանը հերքեց այն խոսակցությունները, թե սպաներն են ծեծի ենթարկել զինծառայողներին:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս