«Նորիկ Սարգսյանը ջրային մատակարարումների պահպանության ծառայության աշխատակից է, և փոքրիշատե իրազեկ մարդը պետք է իմանար, որ այդ ծառայությունն իրականացնում են ոստիկանության ՊՊԳՎ աշխատակիցները: Նորիկ Սարգսյանը ոստիկանության պետական պահպանության վարչությունում ծառայում է 2005 թվականից»:
Այս գործով անցնում են 27-ամյա Հուսեյն և 32-ամյա Ռուսլան Մագոմեդգաջիևները՝ Դաղստանից, ադրբեջանցի Մուրադ և Իզումրուդ եղբայրները, 34-ամյա Արմեն Ապերյանը և 32-ամյա Աելիտա Կուլիևան: Նրանք հետախուզման մեջ են: Հնարավոր է՝ գտնվում են ԱՄՆ-ի տարածքից դուրս:
«Վարչապետի գլխավորությամբ կայացավ խորհրդակցություն և պարզվեց, որ Հնդկաստանից միսը ներկրում են՝ ինչպես ցանկանում են. չկա վերահսկողություն: Արտադրողները կամ վաճառողները սերտիֆիկատ, անասնաբուժական փաստաթուղթ չունեն, այսինքն`այդ համակարգը լրիվ անվերահսկելի էր:Վարչապետի կարգադրությամբ պատվիրակություն մեկնեց Հնդկաստան`ուսումնասիրելու՝ ո՞ր ընկերությունների արտադրանքն է վստահելի, և որի՞ց կարելի է ապրանք ձեռք բերել»:
«Այս ամենը միայն ապացուցում է, որ ոստիկանությունն անամոթաբար, իրեն հատուկ մեթոդներով, ամեն ինչ անում է որսագողությունը Ն. Սարգսյանի վրա բարդելու համար՝ դրա իրական կատարողներին և բնապահպանության նախարարության անգործությունը կոծկելու նպատակով»:
Հավաքների ժամանակ ոստիկանութան սկզբունքները պարտադիր պետք է հիմնված լինեն խաղաղ հավաքներին աջակցելու, համագործակցության, բավարար ոստիկանության ուժերի տրամադրման, համաչափության, լարվածության թուլացման, օրինական հիմքերով ստացված տեղեկատվությունից օգտվելու սկզբունքների վրա:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն այսօր հիվանդանոցից տեղափոխվել է տուն. նա կշարունակվի ապաքինվել տանը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ-ում Ստեփան Դեմիրճյանի օգնական Ստեփան Մինասյանը:
Նորիկի մայրը փաստեց, որ իր տղային տարել են քնչական բաժին և նա չի ունեցել փաստաբան, այսօր առավոտյան ժամը 9:00-ին Նորիկ Սարգսյանը պետք է նորից ներկայանա քնչական բաժանմունք, բայց նա չունի փաստաբան: Այդ իսկ պատճառով նրա հարազատները պահանջում են փաստաբանի պարտադիր ներկայություն հարցաքննության ժամանակ, հակառակ դեպքում դա կդիտվի իրավապահ մարմինների կողմից որպես օրենքի կոպիտ խախտում: Հաշվի առնելով երեկ Նորիկի ծանր բարոյահոգեբանական վիճակը, ոչ մի երաշխիք չկա, որ նրա նկատմամբ չի կիրառվի ճնշման մեթոդներ՝ կորզելով իրենց համար ցանկալի ցուցմունքներ:
Դերենիկ Դումանյանի ասելով` «Արմենիա» բուժկենտրոնը, ինչպես նաև՝ մի քանի տասնյակ բուժհիմնարկներ ներկայացրել են, որ իրենք գերածախս ունեն: Ըստ Դ. Դումանյանի` ԱՆ-ն բյուջեն վերանայելիս՝ կվերանայի նաև այդ բուժհաստատությունների բյուջեն:
«Ես մտա ներս, նախարարին պատմեցի խնդիրս ու նաև ասացի, որ 12 տարի շարունակ այս հարցով զբաղվում եմ ու օգուտ չկա: Նախարարը դարձավ հանձնաժողովի անդամներից մեկին, ով կին էր ու ասավ, թե ա՛ն տար սրան պահի, էն էլ, թե իյա՜, ես 12 հատ շուն ունիմ, պահող էղնիմ՝ շներիս կպահեմ: Փաստորեն, իրանք ինձ համեմատեցին շան հետ: Ես շատ վիրավորված եմ, լաց լինելով հեռացել եմ»:
Կա փորձ, երբ պոչամբարները տակից և վրայից մեկուսացնում են համապատասխան էլաստիկ նյութերով, ապա ծածկում հողի շերտով: Այսօր դա վնասակար ու վտանգավոր թափոն է, բայց ժամանակի ընթացքում գուցե և գտնվեն տեխնոլոգիաներ, որոնց կիրառմամբ, հետագայում, հնարավոր կլինի հանքային թափոնները վերամշակել և օգտագործել որպես շինանյութ:
«Իհարկե, չի կարելի ասել, որ ամեն ինչ շատ լավ է: Իհարկե, դեռ մենք ունենք բավականին շատ աշխատանքներ, իհարկե, հասցեականության բարձրացումը գերխնդիր է: Այսօր նաև ունենք ընդգրկման խնդիրը: Այսինքն` բացի բացառման սխալներից, նաև ներառման սխալներ կան` ընտանիքներ, որոնք պիտի ստանան աջակցություն, բայց չեն ստանում այդ աջակցությունը»:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության՝ հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակը 2012թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1139-ով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան վարել է Թումանյան 27 շենքի բնակիչ Աշոտ Սարգսյանը, ում ավտոմեքենայի վրայից բացակայում էր առջևի համարանիշը:
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի որպես խափանման միջոց դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի 38-ամյա Սևակ Մինասյանի նկատմամբ:
Այսօր, Սևակ Մինասյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է երկամսյա կալանքը:
«Արդեն շինարարական աշխատանքները սկսվել են, հաջորդ տարի մենք երևի կավարտենք այն: Եկեք տեխնոկենտրոն ասենք, տեխնոպարկ բառը երևի թե այդքան էլ ճիշտ չի: Այդ կենտրոնը կձևավորվի, իսկ պետությունը արդեն բավականին միջոցներ է ներդրել»:
Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբով յուրացման եղանակով 211.680.984 ՀՀ դրամ և խարդախությամբ 29.000.000 դրամ գումարներ հափշտակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Նախաքննությունը շարունակվում է:
Բանդիտիզմի, ավազակություն, ավազակային հարձակում նախապատրաստելու, տրանսպորտային միջոցների ապօրինաբար տիրանալու, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով այսօրվա նիստը տեղի չունեցավ ամբաստանյալ Քյարամ Ամոյանի հիվանդության պատճառով:
Մայրն ասում է` մի քանի ամսական աղջիկը` Ալվարդը, մնացել է փլատակների տակ: Գետնի տակ անցած Սպիտակի փլատակների տակ բարուրով երեխան մնացել է այնքան, մինչև մարդկանց փոխարեն` իր վրա խոզեր են եկել ու սկսել են հիստերիկ խռխռալ:
Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ հայրենիք վերադառնալ ցանկացող հայերի վերադարձը դյուրացնելու, նրանց մուտքը, ինտեգրումը Հայաստան հնարավորինս արագ կազմակերպելու նպատակով ձեռնամուխ են եղել «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia Foundation) հիմնադրամի ստեղծմանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.51-ին, մարվել՝ 19.57-ին: Այրվել է 300քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Չնայած փորձաքննության արդյունքում ձվում վտանգավոր մանրէներ չեն հայտնաբերվել, այնուամենայնիվ մինչև առաջացած խնդիրների պատճառների պարզումը, ընկերությունը կոչով դիմում է քաղաքացիներին իրենց կողմից ձեռք բերված սեպտեմբերի 15-ի արտադրության ձվերը նույն իրացման կետերում փոխանակել այլ օրերի արտադրության ձվերով:
Nippon Shokubai ընկերությունը հիմնվել է 1941թ. և մասնագիտացած է քիմիական արտադրության ոլորտում: Ընկերությունում աշխատում է ավելի քան 3500 մարդ:
Հարվածի հետևանքով «Գազել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրով անցնող գազի խողովակին և կիսակողաշրջվել:
Այսպիսով, սեպտեմբերի 30-ին Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը Հրազդան կայարանից կմեկնի 7:15՝ Երևանի «Ալմաստ» կառամատույց հասնելով 8:40-ին, որտեղին ժամը 9:00 այն կուղևորվի դեպի Սևան: Շորժա էլեկտրագնացքը կժամանի 12:15-ին: Ալմաստ կառամատույց էլեկտրագնացքը կմեկնի 15:40՝ Երևան ժամանելով 18:55, իսկ Հրազդան՝ 20:40-ին:
Նույն օրը, ժամը 18.15-ին, ոստիկանություն է ներկայացել 40-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վրաերթը, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը՝ երբ իր մեքենայի հետնամասին է բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:
Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության նոր կայքի շնորհանդեսը, որին մասնակցում էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար-դեսպան Անդրեյ Սորոկինը, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, միջազգային և հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր:
Ըստ նրանց պատմածի՝ դեպքի վայրից որոշ իրեր և հետքեր արդեն վերացված են եղել, բայց այնուամենայնիվ, իրենց օգնությամբ քննչական խմբին հաջողվել է դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել և առգրավվել բեզոարյանի այծի գլուխը, կենդանու ներքին օրգան, ծառի կոտրված ճյուղեր և որոշ իրեր, տարածքը տեսանկարահանվել է և կազմվել համապատասխան արձանագրություն: Առգրավված իրերը նախաքննություն իրականացնող քննչական խմբի կողմից ներկայացվելու են փորձաքննության:
Ըստ հաղորդագրության՝ նա կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ըստ ԼՂՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի՝ երեխաներից 32-ը գտնվում են Ստեփանակերտի «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ում, իսկ շուրջ 20-ը՝ տեղ չլինելու պատճառով գտնվում են «Արեւիկ» մանկական բուժմիավորումում։