Ըստ ՀՀ ՊՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության, վերը նշված անձինք ձերբակալվել են ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խաբեությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն) հանցանք կատարելու կասկածանքով: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խաբեությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն) հանցանք կատարելու կասկածանքով սեպտեմբերի 12-ին ձերբակալվել են ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետը և ՀՀ ՊՆ N զորամասի ԷՀՄ տեխնիկ օպերատորը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում և «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ կազմակերպված գյուղատնտեսական մթերքների տոնավաճառները սույն թվականի սեպտեմբերի 16-ին` «Խաչվերաց տոնի» կապակցությամբ, չեն գործելու:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ խորը վշտով տեղեկացնում է, որ այսօր՝ երկարատև և ծանր հիվանդությունից հետո 61 տարեկանում վախճանվել է «Հայկական երկաթուղի» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Արարատ Խրիմյանը:
Պողոսյանն իր կուսակցապետի մոտ վստահություն ձեռք բերելու համար, հայց ներկայացրեց դատարանª պահանջելով հերքել իր «պատիվն ու արժանապատվությունն արատավորող» տեղեկությունները: Ընդգծենք, որ մինչ այդ, Պողոսյանը հերքման տեքստ չէր ներկայացրել խմբագրություն, փոխարենը իր «պատիվն արատավորելու» համար «Ժողովուրդ»-ից պահանջում էր 2,5 մլն դրամ:
Բոլոր վիրավորները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են: Ոստիկանությունը փորձում է պարզել վիրավորների և վարորդների ինքնությունը:
Նոր կանոնների համաձայն՝ այժմ հյուրանոցներին խստապես արգելվել է լողափի մուտքի մոտ տեղակայել սեփական անվտանգության ծառայության աշխատակիցներին: Փաստաթուղթը թույլ է տալիս լողափերը բացել բոլոր ցանկացողների համար: Ոչ մի հյուրանոց չի կարող յուրացնել ընդհանուր գործածման գոտին: Մի հյուրանոցում հանգստացող զբոսաշրջիկները կարող են այցելել հարևան հյուրանոցների մոտ գտնվող լողափեր:
«Հարսնաքարի» գործով դատական նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 24-ը: Նիստը հետաձգվել է, քանի որ ամբաստանյալներից Արման Խաչատրյանը պաշտպան չուներ:
Այսօր ԱԺ-ում շարունակվել է ՀՀ վերահսկիչ պալատի 2011 թվականի տարեկան հաշվետվության քննարկումը: Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում առողջապահության ոլորտում պետական ծրագրերի ընտրանքային ստուգմամբ արձանագրվել են խախտումներ և թերություններ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման ավարտին հայկական շախմատի հերոսներից Լևոն Արոնյանին, Վլադիմիր Հակոբյանին, Տիգրան Պետրոսյանին, Գաբրիել Սարգսյանին և հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանին պարգևատրել է «Անդրանիկ Օզանյան» մեդալներով, իսկ մեր ընտրանու անդամ Սերգեյ Մովսիսյանին՝ «Գարեգին Նժդեհ» մեդալով:
Տուժող կողմի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանը, Տիգրան Եգորյանը և Վահե Գրիգորյանը հայտարարել են, որ բոյկոտում են նիստը` պատճառաբանելով որ նիստին եկել են քաղաքացիական հագուստով անծանոթ անձինք:
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 13.40-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Լեփսիուսի 6-րդ փողոցի 2 շենքի 10-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները բացել են դուռը. միջանցքի հատակին հայտնաբերվել է 1969 թ. ծնված Ռուբեն […]
Այսօր «Հարսնաքարի» գործով դատավարության ժամանակ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի փաստաբանը բացարկ հայտնեց մեղադրող դատախազ Արթուր Դավթյանին:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որով Արամ Ղազարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
«Մարդիկ, ովքեր փողոցներում պախկված են քայլում կամ ուղղակի մանկության, կյանքի հարվածները չեն հաղթահարել: Հավանաբար, փոքր տարիքում նրանց քթին հարվածել են, արյուն է եկել, ու առ այսօր չեն կարողանում հակահարված տալ, հանգստանալ: Նրանք թերարժեքության բարդույթով ապրող մարդիկ են, որոնք չեն ադապտացվում հասարակական կյանքին»:
Վիրավորին տեղափոխել են տուն, և միայն հաջորդ օրը Գրիգորյանը տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել է: Իսկ բժիշկները հեռացրել են նրա ամորձին:
«Արդյո՞ք Դուք այն կարծիքին չեք, որ փաթեթը, որ ընդունվեց անցած տարի, ամբողջությամբ պատրաստ չէր և դրանով է պայմանավորված, որ մեծածավալ փոփոխություններ են բերվել»:
Գետահովիտ գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը նշեց, որ իրենց գետերը ցամաքում են և գյուղի բնակչության մի մասն արդեն իսկ զրկվել է ջրից:
Պարոն Վահանյանն իր աշխատանքային գործունեությունը պատրաստվում է շարունակել մասնավոր ընկերությունում:
«Ամսի 10-ին չվերթը նորմալ իրականացել է, մյուս չվերթը նախատեսվում է սեպտեմբերի 17-ին, սակայն մինչ այդ մեր ընկերությունը կկայացնի որոշում՝ արդյո՞ք այն տեղի կունենա, թե՞ ոչ»,- ասաց Նանա Ավետիսովան:
Տոնավաճառները կգործեն ընթացիկ շաբաթվա միայն շաբաթ օրը` սեպտեմբերի 15-ին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.45-ին, մարվել` 05.40-ին: Այրվել է «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ, իսկ «Գազ-53» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը և բեռնախցիկը՝ մասամբ:
Երեւան-Երասխ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակներին նախարարությունը ստացել է սեպտեմբերի 13-ին, ժամը 09.28-ին:
Ինչպես 168.am-ին հայտնեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից, վթարի հետեւանքով Գյումրի քաղաքի բնակիչ, 31-ամյա Վահրամ Իկլիկյանը տեղում մահացել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից 168.am-ին տեղեկացնում են, որ երեկ՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 17.30-ին, թիվ 98 երթուղու «ԳԱԶ-322132» մակնիշի միկրոավտոբուսը, Արշակունյաց պողոտայում…
Դատախազությունն արդեն հաստատել է անհետացման հանգամանքը: Դեռ սրահում գտնվող մարդկանց կոնկրետ թիվը հայտնի չէ, ընդ որում ճանապարհին ավտոբուսը նոր ուղևորներ պետք է ունենար: Ոչ պաշտոնական տվյալների` ավտոբուսում կարող էին գտնվել տասը ներգաղթյալներ, չհաշված վարորդին և նրա երկու օգնականներին:
Գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատել է նախագահ Սերժ Սարգսյանը, հետևաբար՝ Պաշտպանության նախարարությունը չի կարող խոսել ազատման պատճառների մասին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե ե՞րբ է կառավարությունն, ի վերջո, առաջին դասարանցիներին տրամադրելու խոստարված անվճար համակարգիչները:
Ռուսաստանում մահացել է հայազգի պլաստիկ վիրաբույժ Առնոլդ Ադամյանը: Վերջինս Մոսկավայի Ա. Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտի վարիչն էր, Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, գիտական վիրաբույժների ռուսական դպրոցի ներկայացուցիչ:
Հրշեջ-փրկարարները դռների արանքից ազատել են՝ 1994 թ. ծնված Ն. Հակոբյանի ոտքը, որին շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են հիվանդանոց: Տուժածը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից: