Նուբարաշեն վարչական շրջանի Դ3 և Դ4 թաղամասերում, որտեղ հիմնականում 35-ից ավելի սեփական տներ են կառուցված, տիրում է հակասանիտարական վիճակ: Տ
Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 36-ամյա Էլլա Էլիբեկյանը Խուդյակով փողոցի թիվ 67 տան դիմաց («Ավանի ծաղկի փողոց»), վարելով «Նիսսան» մակնիշի 22 ՕՍ 533 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել 8-ամյա Հրաչյա Շահբազյանին:
Բանակի պարենային պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործով մեղադրյալ Ալբերտ Անդրանիկի Օհանջանյանը մեկ ամսից ավելի է ինչ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում՝ շարունակելով ստանալ ստացիոնար բուժում:
Այժմ Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում է ստանում երեք հիվանդ։ Նրանց վիճակը բավարար է, ունեն լավացման դրական տեղաշարժ:
«Ի՞նչ մեկնաբանեմ, եթե անձնակազմը լրիվ ստուգված է եղել, և այնտեղ կան շինարարական խնդիրներ, որ հոսող տաք ջուր պետք է ունենա մանկապարտեզը և չունի դա…»:
Լուսինե Ղազարյանի սպանության օրը ոստիկանների գործողությունների առնչությամբ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել է ոստիկանությանը քննարկել ծառայողական պարտականությունները անբարեխիղճ կատարած ոստիկաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Այս ամբողջ ընթացքում այդ ուժերը թաքնվել են. խոսքը և´ ՀՀԿ-ի մասին է, և´ ԲՀԿ-ի: Եթե այդ կուսակցությունը հայտ է ներկայացնում ևս հինգ տարի երկիրը կառավարելու, ինքը պետք է հայտնի դիրքորոշում, որովհետև ես այդտեղից եմ իմանում նրա բարոյական կերպարը, նրա արժեհամակարգերը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին խորհուրդ տվեց օգտվել ոչ թե Վիքիպեդիայից, որտեղ շատ հաճախ տվյալները ճիշտ չեն լինում, այլև այլ կայքէջերից:
Դահլիճում ներկա ՀԱԿ ակտիվիստները վճռի հրապարակումից հետո սկսել են գոռալ՝ «ամոթ, գետինը մտնեք»:
Լաբորատոր շեղումների տվյալները ցույց են տվել, որ երեխաների մոտ սննդային թունավորումն առաջացել է մանկապարտեզում սանիտարահիգիենիկ կանոնների և հակահամաճարակային ռեժիմի խախտման հետևանքով առաջացած երկրորդային մանրէային աղտոտվածության արդյունքում:
Կարեն Իսրաելյանը դիմել Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով նրա միջնորդությունը` պարտավորեցնել ԴԱՀԿ ապահովող ծառայությանը կատարել օրենքով սահմանված իր պարտավորությունը:
168.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան ծանր վթար է տեղի ունեցել Հրազդանում, որի պատճառով տեղում մահացել է ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցներից մեկը, իսկ նույն մեքենայում գտնվող ՀՀ Պետական պահպանության ծառայության երկու մյուս աշխատակիցները ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին է մեղայականով ներկայացել Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ, 30-ամյա Վարդան Մուսինյանը:
Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին հարցրեց, թե հաշվի առնելով, որ այս տարի Երևանը հռչակվել էր որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք, Երևանում քանի՞ նոր գրախանութ է բացվել մեկ տարվա ընթացքում:
Այս լուսանկարն արվել է Մերգելյան ինստիտուտին հարակից շուկայում: Սիգ ձուկն այսօր վաճառվում էր նաև ինստիտուտին հարակից խանութներում:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հ. 293-Ն հրամանով՝ հաստատվել է «Թռչկան ջրվեժ» բնության հուշարձանի անձնագիրը:
Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին մասնակցելու համար դեռևս ոչ մի դիմում չի ստացվել:
Երևան-Ստամբուլ մեկնող ավտոբուսի վթարից տուժածներից Գյումրիի հիվանդանոցում մնացել են 8-ը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:
Մինչ օրս չեն ստացվել բակտերիոլոգիական հետազոտության արդյունքները, թե ինչից էին թունավորվել Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզի երեխաների մի մասը:
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների գնահատման և վերլուծության արդյունքները։ Սեպտեմբեր ամսին բարձր ցուցանիշներ են գրանցել Դավթաշեն, Ավան և Կենտրոն վարչական շրջանները: Հոկտեմբեր ամսվա արդյունքներով առաջին երկու տեղերն զբաղեցրած վարչական շրջանները մնացել են անփոփոխ, իսկ երրորդ հորիզոնականը կիսել են Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանները:
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անսպասելիորեն ավարտել է Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդ ակտիվիստների` Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի ու Տիգրան Առաքելյանի գործի դատաքննությունը և անցել է խորհրդակցական սենյակ, որպեսզի վաղը հրապարակի այս գործով դատավճիռը:
Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, ժամը 03:30-ի սահմաններում, Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում ավտովթար է տեղի ունեցել:
«Խնդիրներ շատ կան, ես միայն երկու ձեռքով կողմ կլինեի, որ պետությունը վերահսկողությունն իսկապես կատարեր»:
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Հայաստան է վերադարձել նոյեմբերի 10-ին և հենց սահմանակետում ձերբակալվել որպես հետախուզվող։
Ներկայումս օրենքը տարածվում է մինչև 2011թ. մայիսի 1-ը 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիների վրա:
Նշված համարանիշները հաշվառված են Ազգային ժողովի հաշվեկշռում և այն սպասարկում է պատգամավորներից ինչ-որ մեկին:
Արմավիր քաղաքի Կոմիտասի 24 հասցեի բնակիչ 49-ամյա Նորայր Եղիազարյանը, վարելով «ՎԱԶ 21 15» մակնիշի 30 ԴԴ 500 համարանիշի ավտոմեքենան, Գորիս-Տաթև ավտոճանապարհի 15-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով կողաշրջվել:
Վարդանանց փողոցի թիվ 10 և Հանրապետության փողոցի թիվ 56 շենքերի բակում, անհայտ անձանց կողմից, և դեռևս չպարզված հրազեններից, կրակոցներ են արձակվել Վարդանանց փողոցի թիվ 10 շենքի ուղղությամբ:
Մենք համոզված ենք, որ նման տեսարանների կարող ենք ականատես լինել նաև Հայաստանի այլ վայրերում, որտեղ գետերի վրա արդեն իսկ կառուցված են փոքր ՀԷԿ-եր և շահագործվում են այս ձևով:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, կֆինանսավորի Վանաձորում կառուցվելիք գերժամանակակից առողջապահական համալիրի ծննդատան շինարարությունը: