Բաժիններ՝

ՍԴՀԿ նախկին անդամները նոր կուսակցություն են ստեղծում

ՍԴՀԿ արդեն նախկին անդամները հանդես են եկել հայտարարությամբ՝ նոր կուսակցություն ստեղծելու մասին: Նշենք, որ Վճռաբեկ դատարանն օրերս մերժեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հայցն` ընդդեմ ՍԴՀԿ գործող ատենապետ Գևորգ Պերկուպեկյանի, որով պահանջվում էր չեղյալ համարել որոշումը, թե 8-րդ համագումարի ժամանակ կուսակցության ատենապետ է ընտրվել Գևորգ Պերկուպեկյանը: Ըստ հայտարարությանը՝ ՍԴՀԿ-ից դուրս մնացած գործիչները, այդ թվում Լյուդմիլա Սարգսյանը, հանդես կգան «Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության» անվան տակ:

Տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Սույն հայտարարությունը ստորագրած ՀՀ քաղաքացիներս, լինելով ՍԴՀԿ Հայաստանյան կառույցի արդեն նախկին անդամներ արձանագրում ենք, որ կառույցի որոշ անսկզբունք և պատեհապաշտ ամդամների կողմից, որոնք համագործակցաբար գործող ոչ օրինակարգ իշխանություների հետ, շահադիտական մեքենայություններին տուրք տալով,  դատական անարդարացի և ոչ իրավական վճռի արդյունքում դուրս մղվեցինք նշյալ կառույցի շրջանակներից:

Փաստելով ՍԴՀԿ համաշխարհային կառույցում գոյացած խորը ճգնաժամը, պայմանավորված այդ կառույցի վերնախավի հեռացումը հիմնարար տեսլականերից, ավանդական գաղափարախոսության ուրացմամբ, նեղ նյութական շահերով առաջնորդվող, միմյանց հետ բզկտվող խմբերի առկայությամբ, արձանագրելով, որ ՍԴՀԿ համաշխարհային կառույցում տեղ գտած արատները նպատակաուղղված ներմուծվում են Հայաստանյան կառույց, ինչի հետևանքով այն կորցրել է ինքնուրույնությունը, գաղափարական ավանդական ուղենիշները, սերտաճել է ՀՀ ոչ օրինակարգ իշխանություների հետ և վերածվել վերջիններիս կցորդին:

Կրկին հավաստելով խորը հավատարմությունը այն տեսլականերին, որոնք հնչակյանության հիմքն են ողջ աշխարհում, որ կան հնչակյան նվիրյալներ, որպես միասնական հայացքների հետևորդ և պատմաքաղաքական ու գաղափարական ավանդույթների և տեսլականների տեր անձիք կարևորում ենք համախմբումը, ներքոհիշյալի շուրջ:

1.Հայաստանի Հանրապետության ստեղծման հռչակումով միջազգային հնչակյանությունը մտավ նոր պատմական ժամանակաշրջան, որի հրամայականն էր դառնալ հայատանակենտրոն ուժ: ՀՀ-ն է այն առանցքը, որի շուրջ պիտի համախմբվի  ողջ հնչակյանությունը, ՀՀ-ի հարատևումը իր պատմական սահմաններում պիտի լինի գերնպատակ յուրականչյուր հնչակյանի համար:

2.Այդ  գերնպատակի իրագործման համար ձևավորված Հնչակյան Հայաստանյան կառույցը չպիտի ուղղորդվի որևէ մեկի կողմից թե դրսիս, թե ներսից: Այն չպիտի լինի ինչպես սփյուռքյան  վերնախավի կամակատարը, ոչ էլ  որևէ այլ իշխանությունների սպասարկուն:

3. Այդ ինքնուրույնությանը հասնելու համար ՀՀ հնչակյանները առաջին հերթին պիտի քաջ գիտակցեն, թե որոնք են ՀՀ հիմնարար, առաջնային պետական շահերը և ինչպիսի ռազմավարություն ու մարտավարություն է պահանջվում այդ շահերը միջազգային ու ներքին բեմերում պաշտպանելու համար:

4.Մեր բոլոր փորձերը ձեռք բերելու այդ խնդիրների պատասխանները, ՍԴՀԿ ներկա գործող համահնչյակյան կենտրոնական վարչության կողմից ամեն կերպ խոչնդոտվեցին Հայաստանի կառույցի պառակտմամբ և մեզ այդ կառույցից մեկուսացնելու տեսքով:

5.Քանզի խնդրո առարկան չափազանց արդիական է և հրատափ, ազգային-պետական շահը մեր երկրում ամենուրեք փոխարինվում է մանր-մունր կլանային շահադիտական հետաքրքրություններով՝ մենք ձեռնամուխ ենք լինում ստեղցծել նոր «Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցություն», որը հավատարիմ մնալով հնչակյան դարավոր ավանդույթներին, արդիականացնելով ռազմավարությունը ու մարտավարությունը, կմշակի ժամանակակից հայցեկարգ, կոչված թարմ լիցք հաղորդելու ազգային-պետական շահերի բովանդակությանը: Ինչպես նաև նշյալ շահերի իրագործմանը:

6. Սա է այն այցեքարտը, որով «Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը» մուտք է գործելու քաղաքական դաշտ, ձեռք բերելով ինչպես քաղաքական-գաղափարական դաշնակիցներ, այնպես էլ ընդդիմախոսներ»:

Լյուդմիլա Սարգսյան

Ալբերտ Գաբրիելյան

Ալեքսանդր Ալեքյան

Մարտիկ Մինասբեկյան

Գարիկ Մանուկյան

Համբարձում Եղիազարյան

Լևոն Լալազարյան

Նուբար Բեյլերյան

Արշակ Կիրակոսյան

Նարինե Եղիազարյան

Գայանե Թորոսյան

Վարդան Բաբաջանյան

Արմեն Ստեփանյան

Դավիթ Ջուվալակյան

Գագիկ Հարությունյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս