Բավականին թվով մասնավոր բուհեր կդադարեցնեն իրենց գործունեությունը

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում հայաստանյան մասնավոր բուհերում կանցկացվեն դաժան «սանիտարական» ռեյդեր։ Դատական բժշկի որակավորում ունեցող ԿԳ նախարար, մասնագիտությամբ բժիշկ Արմեն Աշոտյանը, ըստ «Հրապարակ» թերթի աղբյուրների, որոշել է կրկին «դիահերձել» մասնավոր բուհերի լիցենզիոն պայմանագրերը, ինչն էլ նշանակում է, որ, ինչպես մասնավոր բուհերի փակման առաջին «պտույտի» ժամանակ, այնպես էլ հիմա, բավականին թվով բուհեր կդադարեցնեն իրենց գործունեությունը։ Ինչո՞վ Է պայմանավորված սույն «սանիտարիան», այն կապ ունի՞ Վանաձորի և Գյումրու համալսարանների «խոշորացման» գործընթացի հետ. արդյո՞ք քաղաքական դրդապատճառներ չկան կրկին մասնավոր բուհերին անդրադառնալու հարցում։ Թերթի զրուցակիցներն ասել են, որ մասնավոր բուհերը հիմնականում պատկանում են հանրապետականներին՝ «քաղաքական շարժառիթ դժվար թե լինի», բայց կարծիք կա, որ մեր նման փոքր հանրապետությունում այդքան բուհական հաստատություններ՝ նման որակով, նոնսենս է։ Ասել կուզի՝ բուհական բիզնես շրջանակները մրցակիցներին վերացնելու ձև են գտել։

Մանրամասն կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930