
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքից

Երեւանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոց 20/1 շենքից ցած նետված տղամարդն այդ շենքի բնակիչ չի եղել:
Այս մասին NEWS.am-ին հայտնել են շենքի բնակիչները:
«85 թվից էստեղ եմ ապրում, ոնց էլ չլինի, էս տերիտորիայի մարդկանց ճանաչում եմ, բայց էս ցած նետված մարդուն առաջին անգամ էի տեսնում, հաստատ մեր կողմերից չի»,- ասաել է տարեց բնակիչներից մեկը:
Ականատեսների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 27-ի առավոտյան, -ժամը 07:00-08:00-ի սահմաններում: Տղամարդը գլխի վրա ընկել է հենց մուտքի առջեւ: «Երեխաս առավոտյան 7-ին գնացել ա գործի, չի տեսել, իսկ ես 8-ին 10 պակաս դուրս եկա, տեսա մեր շենքի մուտքի առաջ ընկած էր: Դեմքը տեսա, այլանդակված չէր: Հաստատ մեր շենքից չէր»,- պատմել է հարեւաններից մյուսը:
Մանրամասմները այստեղ`