
Հայաստանում քթի պլաստիկ վիրահատությունն է գերակշռող, բայց վիրահատում են անգամ՝ ինտիմ հատվածները. Արտավազդ Սահակյան

Հայաստանում թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ հիմնականում պլաստիկ վիրաբույժներին դիմում են՝ քթի արտաքին տեսքը փոխելու համար: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասել է պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը և ներկայացրել, թե Հայաստանում տարիքային որ խումբը մարմնի որ մասն է նախընտրում փոփոխել:
«Դեռահասության շրջանում հիմնականում ականջներն են ուղղում, բնածին արատները՝ նապաստակի շուրթ և այլն: 16-20 տարեկանում հիմնականում պլաստիկ վիրահատում են քիթը: Դրանից հետո արդեն ավելի շատ դիմում են մարմնի կոնտուրների շտկման ու գեղեցկացման համար՝ լիպոսակցիա, լիպոֆիլինգ, այսինքն՝ ճարպի տեղափոխություն»,-ասել է նա:
Բժիշկ Սահակյանը նշել է, որ Հայաստանում այսօր կա մի խավ, որը փորձում է երկարացնել ստորին վերջույթները՝ ոտքերը, ինչպես նաև՝ ուղղել սրունքների կորությունը: Շատ են այն կանայք, ովքեր դիմում են պլաստիկ վիրաբույժներին՝ կուրծքը մեծացնելու կամ ձգելու համար:
«Ինտիմ շրջանում որոշակի պլաստիկ միջամտությունների համար դիմում են նաև տղամարդիկ: Հայաստանում արդեն տղամարդիկ էլ են դիմում որովայնի պլաստիկայի համար»,-ասել է նա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: