Բեզոարյան այծի ապօրինի որսին մասնակցել են նախկին քաղաքապետը եւ ներկա փոխքաղաքապետը
Վայոց ձորում բեզոարյան այծի որսի հետ կապված հարուցվել է քրեական գործ, կան կասկածյալների շրջանակ: Այս մասին հայտնեկ են NEWS.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները:
Գործը հարուցվել է ՔՕ-ի 294-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ամբողջությամբ արգելված կենդանու որսը, որը բնությանը հասցվել է խոշոր չափի վնաս, խոսքը մոտ 3 մլն դրամի մասին է:
Գործը հարուցվել է Վաչագան Աշոտի Ղարախանյանի դեմ, ով ասել է, որ «ինքն է կրակել եւ սպանել կենդանուն», նա դեռ որեւէ կարգավիճակ չունի:
Վաչագան Ղարախանյանից բացի՝ մեքենայում եղել են նախկին եւ ներկա պաշտոնյաններ: Ըստ աղբյուրի` մեքենայում նրանից բացի եղել են Վահան Սաղաթելյանը, Արայիկ Մուրադյանը, Եղեգնաձորի նախկին քաղաքապետ Սիրեկան Բաբայանը, Վայքի այժմյան փոխքաղաքապետ Վասիլ Ասլանյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: