Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ գյուղի տներից մեկում ինքնասպանություն է տեղի ունեցել:
«Առանձնապես չենք ցանկանում մեկնաբանել` ինչ են գրել: Մենք մեր կարծիքն արդեն հայտնել ենք, և ավելացնելու բան չունենք: Ուղղակի մի խորհուրդ կտամ գրողներին. ուշադիր կարդան նամակը և տեսնեն, թե ով է ստորագրել, ինչ մակարդակով է ստորագրված, որպեսզի իրենց մոտ այդ «գործակալ» և այլ հարցերը միանգամից դուրս գան»:
Մասնավորապես, օրենքը սահմանում է, որ իրավաբանական անձինք իրավասու են զբաղվելու թիկնապահական և պահնորդական գործունեությամբ միայն լիցենզիայի առկայության դեպքում, և նշված գործունեության համար տրվում է բարդ ընթացակարգով լիցենզիա։
Ըստ մեղադրանքի, ՀՀ ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալ Արմեն Տեր-Մինասյանը, նախնական համաձայնության գալով Ռոբերտ Չիլինգարյանի հետ, Ռոբերտ Լաիշյանի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:
Լոռիի մարզի Ծաթեր գյուղի բնակչուհի 57-ամյա Ֆլորա Վիրաբյանը երեկ` նոյեմբերի 27-ին, ժամը 14.20-ի սահմաններում իրենց տան դիմաց գտնվող մոտ 50 մետր բարձրություն ունեցող ձորից ցած է նետվել և մահացել:
Ըստ տեղեկությունների, մահացածը և վիրավորները աշխատում են Ոստիկանության պահպանության վարչության Շենգավիթի բաժնում և նրանք վերադառնալիս են եղել Գեղարքունիքի մարզում թաղման արարողությունից:
Նոյեմբերի 28-ին, ժամը 01.30-ին, Մ. Խորենացու փողոցում ծառայություն կատարելիս ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողներին մանկական զբոսայգու մոտ մոտեցել են 3 անձինք և մատնացույց արել 3 տղամարդու` հայտնելով, որ սպառնացել են իրենց սպանել և ինչ-որ առարկա են նետել իրենց ուղղությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարված ավտոմեքենայում է եղել նաև Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը:
Տարեկան զեկույցների, մեղմ ասած, անկման թվերը փաստեցին, որ բնակչությանը կարելի է խաբել ռազմավարական ծրագրերով:
Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև 2013թ. մարտի 7-ը երկարաձգել է «Նովայա գազետա» թերթի մեկնաբան Աննա Պոլիտկովսկայայի սպանության համար մեղադրվող Ռուստամ Մահմուդովի ձերբակալության ժամկետը:
Նոյեմբերի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` ի թիվս 22 դատական գործերի, վճիռ կկայացնի Խաչատրյանը և այլոք ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով:
Գագիկ Շամշյանը shamshyan.com կայքում տեղադրել է տեսանյութը, թե ինչպես է ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանը հայհոյում և սպառնում իրեն։
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը առրագաչափ սարքերի վերաբերյալ գրավոր հարցեր է ուղղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Մանկավարժական համալսարանի դասերն արդեն 10 օր է՝ ուղեկցվում են աղմուկով: Ըստ «Ա1+»-ի՝ համալսարանի հարևանությամբ «Լավանդա» դեղատունը շինարարություն է իրականացնում, ինչը մեծ աղմուլ է առաջացնում:
«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ ձերբակալվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Ցոլակ Մաթևոսյանը՝ առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով:
Նախարարությունը կատարվածը գնահատում է որպես նրանց կողմից իրենց վերապահված իրավասությունների գերազանցում և հիշեցնում է նրանց, որ նրանք ընդամենն այդ կազմամակերպությունների գործակալներ են, նրանց կողմից վարձված վարձու աշխատողներ, և օժտված չեն այդ կազմակերպությունների և նախարարության միջև հարաբերություններ վերանայելու իրավասությամբ:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ, այսօր կայացել է Բ. Շ.-ի գործով դատաքննությունը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ, դեկտեմբերի 3-ին տեղի կունենա «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուքասզյանն ընդդեմ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայցադիմումի գործով նախնական դատական նիստը:
Ոստիկանությունը դարանակալում և հետապնդում է հանցագործներին, մի քանի անգամ կանգնելու զգուշացումներ է տալիս: Ավտոմեքենայում եղել են 3 հոգի, որոնցից 2-ը վթարից հետո դիմում է փախուստի, իսկ մեկին հաջողվում է վնասազերծել:
«Խոսրովի արգելոցի» տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթած Գաբրիել Պողոսյանը չի համապատասխանում այդ պաշտոնին ստանձնելու համար անհրաժեշտ որևէ պայմանի:
Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ի բռնարարքի գործով տուժող կողմի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Վահե Գրիգորյանը բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի նոյեմբերի 16-ի որոշման:
Նոյեմբերի 26-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի մեկնման սրահում վիճաբանություն է տեղի ունենում:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նոյեմբերի 27-ի հրամանով դեկտեմբերի 1-ից ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում հաստատվել է վճարովի ոչ բժշկական ծառայությունների մատուցման, ինչպես նաև ծննդաբերների և ծննդկանների տեսակցությունների կազմակերպման միասնական կարգ։
Գործում այժմ ներգրավված են նախկին մարզպետը, գյուղապետը և մեկ շինարար: Վերջինս պարտավոր է բյուջե վճարումներ կատարել` 20 հազար ԱՄՆ դոլարին համարժեք:
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում տեղի ունեցավ Երևանի Աբովյան 4 հասցեում «Միլանո» խանութի նախկին սեփականատերերից մեկի՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի հայցադիմումի գործով հերթական նախնական դատական նիստը:
«Իրենք ուզում էին Նոնոյին անցկացնել, և քանի որ միայն Նոնոն չէր կարող գրանցվել, արհեստականորեն գրանցեցին ևս երկու հոգու, իսկ մրցույթին ներկայացավ մեկ հոգի: Դա մշակված սցենար էր»:
Գործում անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության հիմքով, ՍԴ-ի բոլոր 9 անդամների համաձայնությամբ, առանց խորհրդակցական սենյակ հեռանալու, դատարանի դահլիճում ընդունվեց որոշում` առանց քննություն սկսելու կարճել գործի վարույթը:
Դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը: Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի խոսքով՝ պաշտպանի բացակայության պայմաններում դատական նիստ չի կարող տեղի ունենալ:
«Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Գագիկ Մակարյանի խոսքով՝ տեղական շուկայում հավի մսի թանկացման միտումներ կան:
«Այս տարի, իմ կարծիքով, շուկայում աժիոտաժ չի լինի, տեղական արտադրողները, իմ կարծիքով, կապահովեն պահանջարկը, ներկրում չի լինի»,- ասաց «Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրենը: