
Արտաշատի բնակարաններից մեկի պատշգամբում այրվել է կուտակված վառելափայտը

Դեկտեմբերի 8-ին, ժամը 11.13-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 76 հասցեում այրվում է բնակարան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իսակովի փողոցի թիվ 76 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում այրվում է կուտակված վառելափայտ (մոտ 2 խմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.19-ին, մարվել` 11.26-ին: