«Տաք ջուր» համալիրում անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ մեղադրվող երիտասարդները դատապարտվել են
«Տաք ջուր» համալիրում անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ մեղադրվող երիտասարդներին դատարանը դատապարտել է ազատազրկման: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, քրեական գործի շրջանականերում Ս. Աբրահամյանին և Վ. Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել 13-ամյա աղջկա հետ նրա համաձայնությամբ սեռական հարաբերություն ունենալու համար:
Ըստ datalex տեղեկատվական համակարգում տեղադրված դատավճռի՝ գործով երկու ամբաստանյալները իրենց մեղավոր են ճանաչել` նշելով, որ ստանալով տուժողի համաձայնությունը` գնացել են «Տաք ջուր» կոչվող համալիր, ժամավճարով վարձել են թիվ 3 առանձնասենյակը, որտեղ լողավազանում լողալուց և 4 շիշ գարեջուր խմելուց հետո` Ս. Աբրահամյանն ու Վ. Համբարձումյանը հերթով, ակնհայտ 16 տարին չլրացած` 14-ամյա տուժողի համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել վերջինիս հետ:
Տուժողն իր հերթին, ըստ Datalex-ի, ասել է, որ ինքը տղաներին հայտնել է իր` 14 տարեկան լինելու մասին, իրեն ոչ ոք չի սպառնացել, չեն ստիպել ու դրա դիմաց իրեն գումար չեն տվել: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամբաստանյաներին էլ մեղավոր է ճանաչել: Դատրանի վճռով՝ Վ. Համբարձումյանը դատապարտվել է 1 տարվա, իսկ Ս. Աբրահամյանին՝ 2 տարվա ազատազրկման:
Նշենք, որ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակումից մեկ ամիս անց, այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: