Բաժիններ՝

«Ներել չկա, Վարդան Պետրոսյանը պետք է պատժվի՝ օրենքի ողջ խստությամբ»

Լուսանկարներից  ակնհայտ ու պարզ երևում է, որ «ՆԻՎԱ»  մակնիշի ավտոմեքենայի հետ Վարդան Պետրոսյանի մեքենայի բախումը տեղի է ունեցել հողածածկ գոտում, այսինքն՝ երթևեկելի մասից դուրս:  Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը: Ըստ նրա,  սա բավարար է,  որպեսզի վթարի մեջ  Վարդան  Պետրոսյանը ճանաչվի մեղավոր:
«Թե ինչու է Վարդան Պետրոսյանը երթևեկելի մասից մուտք գործել հողածածկ տարածք, բախվել հողածածկ տարածքում կանգնած «ՆԻՎԱ»-ին, չեմ ուզում մեկնաբանել, չեմ ուզում որևէ ձևով վնասել, ցավ պատճառել: Ես գիտեմ դրա պատճառը, բայց չեմ ուզում որևէ մեկին լրացուցիչ ցավ պատճառել,- ասել է տուժող կողմի ներկայացուցիչը՝ միաժամանակ ընդգծելով,- Չնայած որ պաշտպանական կողմը Հակոբյանների ընտանիքին  ենթարկում է փորձությունների՝ օրական մեկ մեղադրող  հոդված կամ նյութ հրապարակելով»:

Ռուբեն Բալոյանը նշել է, որ վերջին՝ վթարի 3D մոդելավորված տարբերակի վերարտադրության վերաբերյալ նյութով փորձ արվեց «ՆԻՎԱ»-ի վարորդին մեղադրել վթարի մեջ և Վարդան Պետրոսյանին արդարացնել:

«Ցավալին այն է, որ նյութը տեղադրվեց հենց երեխաների քառասունքի օրը, բարոյական տեսանկյունից դա անընդունելի է, նման բան չէր կարելի անել: Այնպիսի մի վիճակ է ստեղծվել, որ ինձ տուժողների հարազատները հստակ հայտարարեցին, որ՝ ներել չկա, Վարդան Պետրոսյանը պետք է պատժվի՝ օրենքի ողջ խստությամբ»,- ասել է նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս