Բաժիններ՝

Ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ

Դեկտեմբերի 8-ին, ժամը 06.51-ին ահազանգ է ստացվել, որ Ծիլքար – Սպիտակ ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 30 ՕԼ 594  և «ՎԱԶ-2105» մակնիշի 21 ՕՕ 235 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Դեկտեմբերի 8-ին, ժամը 02.37-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքում` Սուրբ Խաչ եկեղեցու մոտակայքում, «ՈՒԱԶ» ավտոմեքենան «Սուրբ Խաչ» սարը իջնելուց արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Վատ տեսանելիության հետևանքով որոնողական աշխատանքները դադարեցվել են, որոնք կշարունակվեն առավոտյան:

 ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031