Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Սպիտակ ճանապարհահատվածները և Սելիմի լեռնանցքը
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Սպիտակ ճանապարհահատվածները և Սելիմի լեռնանցքը:
Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Թալինի և Ապարանի տարածաշրջաններում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, իսկ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում առկա է ուժեղ քամի:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: