Բաժիններ՝

«Մերսեդես»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել էլեկտրասյանը

Դեկտեմբերի 8-ին, ժամը 00.31-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Ավշար գյուղում էլեկտրասյունը շրջվել և ընկել է ավտոմեքենայի վրա, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ավշար գյուղի Մ. Խորենացի փողոցում բախվել են «Մերսեսդես» մակնիշի 77 ZC 771 (վարորդ` Արտակ Մեսրոպյան) և «Նիսսան» մակնիշի 19 LO 262 պետահամարանիշերով (վարորդ` Գառնիկ Լևոնյան) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեսդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել էլեկտրասյանը. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս