Ո՞վ ա ասում: Ես 85տոկոս ձայն եմ հավաքել: Ուղղակի ես կամավոր դիմում գրեցի, ազատվեցի:
2012թ. դեկտեմբերին Կապանի դատական բժիշկ Գագիկ Բաբայանի կալանավորումը մեծ աժիոտաժ է առաջացրել Կապանում: Բաբայանի ձերբակալության մասին խոսում են նույնիսկ քաղաքի տաքսիներում:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ խոշոր չափի գողություն կատարելու փաստով:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվում է քրեական գործ ըստ մեղադրանքի Արթուր Վարդանյանի։
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 18.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են:
Դեռևս պարզ չեն Հրազդան գետում թունավորման պատճառով ձկների սատկելու մանրամասները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:
Արթուր Սաքունցի խոսքով՝ բացի մայրաքաղաքի ՔԿՀ-ներից մարզերի գրեթե բոլոր ՔԿՀ-ներում բժիշկը, որը թերապևտն է բացակայում է, ինչը լուրջ խնդիր է:
«Խոսրովի անռատ» պետական արգելոց ՊՈԱԿ-ը դատ է տվել «Հովազաձոր» ՍՊԸ-ին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը` տեղեկացնելով, որ գործն այժմ գտնվում է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյան իր տեսաբլոգում կիսվել է հայրենական արտադրողների օտարամոլության մասին իր մտքերով:
Հունվարի 10-ին, ժամը 12։56-ին ահազանգ է ստացվել որ Շիրակի մարզի Արագած-Շենավան ավտոճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ։
Եթե ես այստեղ հաջողության չհասնեմ, դիմելեւ եմ միջազգային ատյանների:
Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Տիգրանաշեն գյուղի «Քյարքիի ոլորաններ» կոչվող հատվածը, Երևան-Գյումրի, Բերդ-Ճամբարակ, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Երևան-Վանաձոր, Գավառ-Մարտունի-Վարդենիս, Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը, Երևան-Սևան ավտոճանապարհը, ինչպես նաև Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի և Անիի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 8-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:
ՃՇՇ-ի պատասխանատուն հայտնել է, որ հատուկ տեխնիկան դեպքի վայր կհասնի 4-5 ժամվա ընթացքում:
Ժամը 9:40-ի սահմաններում, Ոստիկանության Գյումրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Անի թաղամասի 13 փողոցի 2-րդ շենքի բնակարաններից մեկում մահացած անձ կա:
Ոստիկանությունը սկսել է ստուգման ենթարկել այսօր առավոտյան «Վնուկովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում Վիլնյուսից ժամանած ինքնաթիռներում:
Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են նաև Երևան-Վանաձոր, Երևան-Մեղրի և Երևան-Սևան ավտոճանապարհները:
Փակ է Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա, Արագյուղ-Բուժական, Հրազդան-Մեղրաձոր, Հրազդան-Լեռնանիստ, Զառ-Սևաբերդ, Հատիս-Զովաշեն, Ծաղկահովիտ-Ալագյազ, Մեղրաձոր-Հանքավան, Արագածի և Ապարանի միջհամայնքային բոլոր ավտոճանապարհները:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով երեք երիտասարդներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Արոտավայրերի վարձավճարները պայմանագրային են լինելու: Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե ինչքան կլինի վարձավճարը: Դա կախված է համայնքներից: Կարող է համայնք լինի, որ 1 հա-ի դիմաց վարձավճար սահմանի 4000 դրամը, մյուսը` 10.000 դրամ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսպես կոչված՝ «բժշկուհիների գործով» բոլոր երեք ամբաստանյալներին դատապարտել է տուգանքի:
Մաշված և կապրոնե անվադողերով երթևեկումը հանրապետության ավտոճանապարհներին դառնում է խցանումների և վթարային իրավիճակների առաջացման պատճառ:
«Վերջին դատական նիստը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 18-ին, իսկ հաջորդը տեղի կունենա 2013 թվականի հունվարի 18-ին։ Ի՞նչ է` այս գործով դատական նիստ է հրավիրվում ամիսը մեկ անգամ…»:
Նյու-Յորքում մարդատար լաստանավը բախվել է նավամատույցին։ Ինչպես տեղեկացնում է Associated Press գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 8։45-ին (Երևանի ժամանակով՝ 17։45-ին)՝ Ներքին Մանհեթթենում, Ուոլ Սթրիթից ոչ հեռու։
Զոհված 170 անձանցից 1-ը երեխա է: Ուժգին ցրտերից հիմնականում տուժում են անօթևան անձինք:
Այսօր Շիրակի մարզպետարանում հանդիպում է տեղի ունեցել կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի, Շիրակի մարզպետի, մարզպետարանի աշխատակազմի և ճանշինների ղեկավարների հետ:
Լոնդոնի մետրոպոլիտենի երկարությունը կազմում է 402 կիլոմետր, այն բաղկացած է 11 ճյուղից և տարեկան փոխադրում է 1.1 միլիարդ մարդ:
Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արաքսավան գյուղից դեպի Նորամարգ գյուղ տանող գյուղամիջյան կամրջի տակ՝ ջրանցքում, ավտոմեքենա է հայտնաբերվել:
Հունվարի 15-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանում տեղի կունենա հոգեբուժարանում բուժաշխատողներին դանակով հարվածած Կարեն Գասպարյանի գործով դատական նիստը:
2012թ. դեկտեմբերի լույս 31-ի գիշերը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ցմահ ազատազրկման դատապարտված Մանուկ Սեմերջյանի մահվան անմիջական պատճառն ըստ ամենայնի եղել է տրոմբների հետ կապված սուր բարդությունը: