Բաժիններ՝

Տարեց կինը ցանկանում էր ինքնահրկիզվել նախագահականի դիմաց (տեսանյութ)

Քաղաքացի Նախշուն Ենգիբարյանն այսօր նախագահական նստավայրի դիմացի մայթին ցանկացել է ինքնահրկիզման փորձ անել։

Epress.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ թոշակառու կինը ձեռքին տոպրակով մոտեցել է Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի անցումին, ապա տոպրակից հանել է վառելանյութով շիշը և լուցկու տուփը, սակայն տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանները ձեռքից վերցրել են շիշն ու լուցկին, ապա շտապ օգնության մեքենա կանչել։

Այդ ընթացքում Ենգիբարյանը սկսել է պատմել, որ ինքն արդեն որևէ հույս չունի, որ պատկան մարմիններն իր դիմումներին, նամակներին պատասխան կտան, որ արդարադատություն կլինի և իր որդին, ով ավելի քան 2 տարի գտնվում է կալանքի տակ, ազատ կարձակվի:

Նա խնդրում էր ոստիկաններին վերադարձնել բենզինի շիշը՝ ասելով, որ միևնույն է՝ ինքը ինքնահրկիզվելու է, ուղղակի ցանկանում էր, որ դա «նախագահը տեսնի»:

Ծխախոտով ոստիկանը Ենգիբարյանի ձեռքից վերցնում է բենզինով շիշը

«Մի տղաս հողի տակ է, ես ավելի լավ ա մեռնեմ, քան տեսնեմ մյուս որդուս մահն էլ»,- ասում էր կինը: Ենգիբարյանը կրկնում էր, որ որդին անմեղ է, նրան դատում են, քանի որ նախկինում դատվածություն ունի։

Կնոջ խոսքերից հետո ոստիկանները նրան ուղեկցել են դեպի Բաղրամյան պողոտա ժամանած շտապ օգնության մեքենա, որը մի քանի րոպե անց հեռացել է։

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս