Բաժիններ՝

«Տղայի գլխին սարքել են սպանությունը». փաստաբան

Լուսանկարում ցմահ դատապարտյալ, 27-ամյա Արեն Չատինյանն է, որ 6-րդ տարին արդեն գտնվում է բանտում (Լուսանկարը հրապարայում ենք Արենի հարազատների թույլտվությամբ- հեղ.):

Ցմահ դատապարտյալի հարազատներն արձագանքեցին «Հետքի» «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարի հայտարարումից հետո:

Արեն Չատինյանը մեկն է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ավելի քան 100 ցմահ դատապարտյալներից: Դատապարտվել է ցմահ ազատազրկման 2008 թ-ին: Սովորել է Վանաձորի մանկավարժական համալսարանի ֆիզկուլտուրայի ֆակուլտետում, դատապարտվել 4-րդ կուրսում: Մեղադրվել է տաքսու վարորդի սպանության մեջ, իրեն մեղավոր չի ճանաչել, մինչ օրս էլ պնդում է, որ սպանություն չի կատարել: Սակայն այս գործն անցել է հայաստանյան եռաստիճան դատական համակարգով, հասել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), բայց մերժվել անհիմն համարվելու պատճառաբանությամբ:

«Հետքը» զրուցել է  2008 թ.-ին ներպետական դատարաններում Արեն Չատինյանին պաշտպանած փաստաբան Վարդան Սաֆարյանի հետ, ով գտնում է, որ ժողովրդական լեզվով ասած՝ «Տղայի գլխին սարքել են սպանությունը: Անցել է 6 տարի, բայց լավ հիշում եմ այդ գործը»,- «Հետքի» հետ զրույցում ասոել է է պաշտպանը:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս