Բաժիններ՝

Զորակոչիկները վիճակահանությամբ են ընտրում իրենց ծառայության վայրերը. ՊՆ մամուլի խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդեն երկու օր է` ընթացքի մեջ է 2013թ. ձմեռային զորակոչը: Այս զորակոչը անցնում է նոր կարգով. զինվորները իրենց ծառայության վայրերը ընտրում են վիճակահանությամբ, որին մասնակցում են նաև ծնողները: Նորամուծության նպատակը զորակոչի անցկացման գործընթացում արդարության, լիարժեք թափանցիկություն և փոխադարձ վստահություն ապահովելն է:

Մեկ անգամ եւս հորդորում ենք նորակոչիկների ծնողներին` չհավատալ բախտախնդիրների և չդիմել անօրինական քայլերի: Զորակոչի ընթացքին հետեւելու հնարավորություն ունեն նաեւ լրատվամիջոցները: Առաջիկայում պլանավորվում է լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն զորահավաքակայան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031