«Մեր լեզուն այսօր պառակտված է ու խեղված». Ա. Սահակյան (տեսանյութ)
ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դասական ուղղագրությանը վերադառնալու հարցին.
«Հայոց լեզվի պահպանման թեման վերջերս կրկին դարձել է շահարկման առարկա, սակայն քիչ է խոսվում այդ առումով, թերևս ամենակարևոր խնդրի լուծման՝ դասական ուղղագրությանը վերադառնալու անհրաժեշտության մասին:
Ինձ համար բավական զարմանալի է, թե ինչպես անկախության 22 տարիների ընթացքում մեզ չի հաջողվել շտկել բոլշևիկյան իշխանությունների կողմից հայ ազգի հանդեպ գործված այդ հանցավոր սխալը: Արդյունքում մեր լեզուն այսօր պառակտված է ու խեղված, և Սփյուռքն ու Հայաստանը երկփեղկված են լեզվական ու մշակութային հաղորդակցության խնդիրներով:
Դասական ուղղագրությանն անցումը ամենևին էլ դժվար ու ծախսատար չէ՝ հակառակ տարածված կարծիքի: Ամենամեծ խնդիրն այստեղ, ըստ իս, իրազեկվածության պակասն է:
Պետք է քաջություն ունենալ և գնալ այդ քայլին:
Իմ այն ընկերները, որոնք այս թեմայի մասին թերի պատկերացումներ ունեն, խորհուրդ կտամ դիտել «Յարութիւն» ֆիլմը»: