Բաժիններ՝

Վթար` Լոռու մարզում. կան տուժածներ

Դեկտեմբերի 3-ին, ժամը 20.05-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Օձունի ոլորաններ չհասած՝ «Քոբեր» կայարանից դեպի Ալավերդի տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հոյտնում են ԱԻ նախարարությունից:

Դեռևս չբացահայտված հանգամանքերում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 26 SL 750 (վարորդ՝ 1983 թ. ծնված Գ. Ս.) և «ՎԱԶ 2109» մակնիշի 34 PL 891 պետհամարանիշերով (վարորդ՝ 1981 թ. ծնված Ա. Ք.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վարորդները ստացել են մարմնական վնասվածքներ և արգելափակվել ավտոմեքենաներում:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել Գ. Ս.-ին և Ա. Ք.-ին, ովքեր հոսպիտալացվել են Ալավերդի քաղաքի բժշկական կենտրոն: Ա. Ք.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Գ. Ս.-ը գտնվում է հետազոտման մեջ:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս