«ՀԺ». Ռուսաստանը փաստացի գնեց Հայաստանը

«Հայկական Ժամանակը» գրում է. Ռուս լրագրողները, որ դեկտեմբերի 2-ին Հայաստանում էին գտնվում՝ լուսաբանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը, հեգնախառը նյութեր են հրապարակում Պուտինի հայաստանյան այցից. Մասնավորապես, «Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակիցը, նկարագրելով այցը, երեկ գրել էր. «Ուղիղ ասած, Ռուսաստանը փաստացի գնեց Հայաստանը, բայց դրան կարելի է միայն ծափահարել։ Այն, որ գրեթե երկու հարյուրամյակ առաջ քրտինքով ու արյունով գրավվում էր ռուս զինվորների սվիններով, իսկ այնուհետև միանգամից մսխվեց, այժմ հետ վերադարձվեց առանց որևէ կրակոցի։ Ռուսաստանը կրկին իրավաբանորեն ձևակերպում տվեց Անդրկովկասում իր ֆորպոստին, բայց դա նաև ցուցադրական ելույթ էր մյուս հարևանների համար՝ տեսեք, ինչպես ենք մենք կարողանում ընկերություն անել։ Որպեսզի կասկած չլիներ, թե ում Է դա հասցեագրված, նախագահը (Վլադիմիր Պուտինը) պատասխանեց նաև Ուկրաինայի վերաբերյալ հարցին»։

Մանրամասները` «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս