
Ուժեղ քամուց պոկվել է կահույքի պահեստի տանիքը

Դեկտեմբերի 3-ին, ժամը 20.35-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակ-Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ուժեղ քամուց պոկվել է մոտակա չգործող բենզալցակայանի տանիքը և ընկել ավտոճանապարհին: Դեպքի վայր է մեկնել Աշտարակ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, հայտնում են ԱԻ նախարարությունից:
Տեղում պարզվել է, որ քամու հետևանքով պոկվել և ճանապարհի երթևեկելի հատված է ընկել Մ. Հ.-ին պատկանող կահույքի պահեստի տանիքը՝ ամբողջությամբ (200 քմ):
Հրշեջ-փրկարարները պահեստի աշխատակիցների հետ միասին պոկված տանիքը հեռացրել են ճանապարհից: