Ուշադրություն. Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Վարդենիս-Սոթք, Սոթք-Քարվաճառ, Ծիլքար-Քուչակ ճանապարհահատվածները և Սելիմի լեռնանցքը:
Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդան քաղաքի հատվածում, Երևան-Մեղրի ավտոճանապարհին (Տիգրանաշեն գյուղի հատված),Գեղարքունիքի մարզի Գավառ-Սևան ճանապարհահատվածին, Լոռու մարզի Ապարան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորանների հատվածը, Վանաձոր-Գյումրի (Ջաջուռ գյուղի հատված) ավտոճանապարհին, ինչպես նաև Սյունիքի մարզի բոլոր ճանապարհներին առկա է մերկասառույց:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս զերծ մնալ վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկելուց:
ՀՀ ԱԻ նախարարություն