Ցուցարարները շարժվում են դեպի ՄԻՊ գրասենյակ

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող ցուցարարները Ազգային Ժողովից երթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Այնտեղից նրանք մտադիր են գնալ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ. նրանք համարում են, որ այդ համակարգը մարդու իրավունքների խախտում է և հակասահմանադրական, քանի որ կենսաթոշակ ստանալը ոչ թե մարդու պարտականություննն է, այլ իրավունքը։

Նրանք մտադիր են պահանջել ՄԻՊ-ից՝ դիմել ՍԴ և հակասահմանադրական ճանաչել պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքը։ Դրանից հետո երթի մասնակիցները շարժվելու են կառավարություն։

Նշենք, որ քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովը ձայների 46 կողմ, 54 դեմ հարաբերակցությամբ դեմ քվեարկեց կուտակային կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ առաջարկությանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031