Ոստիկանության ամփոփ տեղեկագրի համաձայն՝ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գնահատականով՝ կենսաթոշակների մասին օրենքում կատարված վերջին փոփոխությունները վատթարացնում են թոշակառուների վիճակը, ուստի վիճարկում է դրանց սահմանադրականությունը:
Վահրամ Մարգարյանը Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ Ռ. Սաֆարովի կողմից կացնահարված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի եղբայրն է: Գործն, ինչպես հայտնի է, նոր հնչեղություն է ստացել հանցագործին Ադրբեջանին արտահանձնելու ու այնտեղ նրան ներում շնորհելու պատճառով:
Մարգարյան հիվանդանոցի բժիշկ-վնասվածքաբան Էդուարդ Պատվականյանի վստահեցմամբ` տուժածները ստացել են տարբեր վնասվածքներ։
Արդյո՞ք «Արմնյուզը»` իբրև մեծ հնարավորությունների տեր հեռուստաընկերություն, չի՞ կլանի «Ա1+»-ին:
Նախընտրական փուլում և ընտրությունների ընթացքում տեղեկատվության անխափան ստացումն ու մշակումը ապահովելու նպատակով համակարգող խմբի նիստում որոշվեց սեպտեմբերի 8-ից գործարկել «Թեժ գծի» բազմուղի հեռախոսակապ:
Սեպտեմբերի 5-7-ը Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ սեպտեմբերի 8-9-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Օգոստոսի սկզբից Ռուսաստան արտահանվող քիշմիշ խաղողի գինն այսօր 500 դրամ է: Օրեր առաջ գյուղացին այդ խաղողը վաճառում էր 600-700 դրամով: Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Արմեն Կարապետյաի հետ զրույցի ընթացքում պարզեցինք, որ արդեն մոտ 1 շաբաթ անհատների կողմից քիշմիշ տեսակի խաղող չի գնվել:
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում քննվեց «Ցուցահանդեսների կենտրոն» ՊՕԱԿ-ի նախկին տնօրեն Մհեր Գրիգորյանի հայցն ընդդեմ Մշակույթի նախարարության: Հիշեցնենք, որ հայցվորը պահանջում է չեղյալ համարել Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից Մհեր Գրիգորյանին «Ցուցահանդեսների կենտրոն» ՊՕԱԿ-ի տնօրենի՝ աշխատանքից ազատման հրամանը: Դատական նիստի սկզբում հայցվոր կողմը ներկայացրեց հայցը հիմնավորող որոշ փաստարկներ: Այնուհետև ներկայացվեցին Մշակույթի նախարարության իրավապաշտպան […]
«Կապանի մշակույթի պալատը մեզ աչքով աչք չունի տեսնելու: Լավ բանը ղափանցիներին ժոգա ա տալիս: Ուզում ես լավ բան ստեղծի` ձև չկա: Ինչի՞ կարմիր գույնը տեղ չի գտնում, երբ ղեկավարում է գորշը: Պետք է կողքին ընդհանրապես գույն չլինի, որ ասեն`գորշը գույն ա: Գիտեք` ինչքա՜ն խելացի, տաղանդավոր մարդկանց քշեցին Կապանից»
Երևան քաղաքի այգիները տարբեր ժամկետներով վարձակալության են հանձնվել տարբեր ընկերությունների։ 168.am-ը հետաքրքրվել է քաղաքապետարանից, թե որ այգիները որ ընկերություններին են հանձնվել և ինչ պայմաններով։
վաղը ժամը 10.00-20.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 1-ին նրբանցքի 1-24 շենքերի, Ռոստոմյան փողոցի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Երևանի քաղաքապետարանը, 168.am-ի հարցմանն ի պատասխան, պարզաբանում է ներկայացրել կանաչապատ տարածքների խնամքի և սպասարկման վերաբերյալ։ Այս տարվա բյուջեով ծախսերը հասել են 1.2 միլիարդ դրամի:
«Քաղաքական շահերը չպետք է ոտնակոխ անեն արդարությունն ու մարդկային արժանապատվությունը»,- նշել է կաթողիկոսն ու հավելել, որ ամբողջությամբ կիսում է հայ ժողովրդի արդար ընդվզումը:
Պարզվել է, որ 100 համարի «ԳԱԶել» մակնիշի երթուղային միկրոավտոբուսը Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցուղում բախվել է պատին, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1959 թ. ծնված Ամալյա Գալստյանը, 1932 թ. ծնված Նվարդ Միքայելյանը, 1960 թ. ծնված Գևորգ Գալստյանը, 1949 թ. ծնված Անահիտ Սողոմոնյանը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Զոհերի ու ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Պետությունը դատապարտում է այն կացինը, որով հայ են սպանել, բայց պետությունը նույն կացինն է հենց Մարգարիտա Մուրադյանների համար, որոնք ավելի շատ են, քան կարող ենք պատկերացնել:
«Իր կաբինետում ահագին վիճեցինք: Ես էլ ասացի, որ կդիմեմ երկրի նախագահին: Հիմա հրամանը տվել ա, որ մեզ շենքից հանեն»:
Մեսրոպ Մովսեսյանի խոսքով, «Ա1+»-ի և «Արմնյուզի» քաղաքական հայացքները ոչ մի կերպ չեն համապատասխանում իրար. «Բայց դա չի համարվում թշնամություն և անհասկացողություն: Երկու կողմն էլ լավ հասկանում է, թե ինչ է նշանակում դիրքային պայքար: Շատերին դուր կգար, եթե ընթացքում մեր միջև «պատերազմ» սկսվեր, բայց նման բան չի լինելու»:
Ապագայում նախատեսվում է կառուցել նաև ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական կենտրոն։
Տեսնելով, որ հերթափոխի ժամը մոտենում է, իսկ Նազարյանն ուշանում է, նրա օգնականը՝ ավագ սերժանտ Արտակ Հովհաննիսյանը Մանուկյանին տեղեկացրել է այդ մասին: Ժամը 21-ին մոտ Նազարյանը վերադարձել է հենակետ: Դա նրան տրված վերջնաժամկետն էր…
Արդեն երկու տարի է, ինչ լեհական օգնության ծրագրի շրջանակներում վերանորոգվում եւ վերազինվում է Հարժիսի միջնակարգ դպրոցը: Ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ տրամադրվել է 25 հազար եվրո:
Աղետի գոտում հանգստյան օրերին սովորաբեր լինում է 10-12 հազ. զբոսաշրջիկ: Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ տարհանվել են տեղի 50 բնակիչ և հազարավոր զբոսաշրջիկներ:
«Ես էլ չգիտեմ` ի՞նչ ասեմ և ո՞նց բացատրեմ, որ աշխատանքներն ընթանում են: Նախորդ ահազանգից հետո մեզ օգնող կազմակերպությունները նեղացել էին, ասում էին, թե իրենց աջակցությունը չենք գնահատում: Գնացել խնդրել-աղաչել եմ, որ նորից մեզ օգնեն: Եթե դու լավություն ես անում, ու մարդիկ դա չեն գնահատում, էլ ի՞նչ կարող ես անել»:
Ճավա և Սումատրա կղզիների միջև, Զոնդի նեղուցում արթնացել է Անակ-Կրակատաու հրաբուխը (Կրակատաուի որդի): «Բանդդար Լամպունգն ու դրա շրջական ծածկված են մոխրով: Դեռևս մոխրաշերտն այնքան էլ հաստ չէ, սակայն մեծ քանակությունը մթնոլորտում ստեղծում է տեսողության խնդիրներ ու շատ բնակիչներ պարզապես որոշել են դուրս չգալ»,- հայտարարել են տեղաբնակները: «Սեպտեմբերի 2-ից Անակ Կրակատաուում հայտարարվել է երրորդ աստիճանի վտանգի […]
ՀՀ դատախազության աշխատակիցներին ետ կանչելու մտադրության մասին ՀՀ գլխավոր դատախազն այսօր գրավոր ուղերձ է հղել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնեին՝ նկատի ունենալով, որ նշված ծրագրի իրականացումը ֆինանսավորվում էր ԱՄՆ կառավարության կողմից:
168.am-ի հետ զրույցում ԱԻՆ հերթապահ ուժերի ղեկավար Արսեն Մկրտչյանն ասաց.« «Դուռնալու» կոչվող հանդամասը սահմանից շատ հեռու է և գտնվում է դեպի Ճամբարակ եկող հատվածում: Տավուշի մարզում անտառներ շատ կան: Այժմ ոստիկանների հետ մեկտեղ մեր փրկակարների կողմից որոնողական աշխատանքներ են կատարվում Տավուշի մարզի անտառներում»:
«Պետք է դատապարտել այս ամոթալի և Եվրոպայի խորհրդի, որի անդամ են հանդիսանում ինչպես Հունգարիան, այնպես էլ Ադրբեջանը, բոլոր արժեքներին հակասող իրավիճակը: Պետք է պահանջել Ռամիլ Սաֆարովի վերահանձնումը և շարունակել նրա դատավճռի իրագործումը միջազգային վերահսկողության պայմաններում»: