Ինչո՞ւ են ուշանում պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձները
Հայաստանի պոլիկլինիկաների բուժաշխատողներն այս տարի դեռևս աշխատավարձ չեն ստացել: Ինչպես 168.am-ին հայտնեցին մի քանի պոլիկլինիկաների աշխատակիցներ, վերջին անգամ նրանց վճարվել է Ամանորից առաջ՝ դեկտեմբերի աշխատավարձը, հունվարի ֆինանսավորումը սպասվում էր այս ամսվա սկզբներին, սակայն մինչ օրս չկա:
ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից 168.am-ին այս առնչությամբ ասացին, որ ֆինանսավորումն ուշացել է, բայց գումարն արդեն փոխանցված է և առաջիկա օրերին պոլիկլինիկաների բուժաշխատողները կարող են ստանալ իրենց աշխատավարձները: