107 դեպքից ընդամենը 19-ը որպես բողոք որակելն այնքան էլ արժանահավատ չէ, քանի որ միայն մեր խմբագրությունն առողջապահական հաստատություններից մեկ շաբաթվա ընթացքում ստանում է ավելի շատ բողոք, քան նախարարության մատնանշած թիվն է:
Ա. Ուռումյանի խոսքով` երեխան ծնվել է բնական ճանապարհով և շատ առողջ է: «Ալինն էլ առողջականի հետ ոչ մի խնդիր չունի: Ծննդալուծվել է 9 ամիս ժամկետով: Ծննդօգնությունն էլ մատուցվել է բարձր մակարդակով: Երեխայի քաշը 3,3 կգ է, հասակը`52 սմ»:
Նշենք, որ ՀՀ նախագահն այսօր հրավիրել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Սերժ Սարգսյանը արտակարգ խորհրդակցության է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարներին:
«Հայազն Միության» տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Օգոստոսի 31-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի բանտից Բաքու ուղարկվեց, ու այնտեղ ներման արժանացավ hայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը:
«Ջազզվեն» պարտավորվել է մեկ տարվա ընթացքում փոխել իր սպասարկման կենտրոններում առկա հարդարանքի աննշան տարրեր, որոնք կարող էին նմանեցվել այլ ընկերության ապրանքային նշանում պարունակվող պատկերներին:
«Կարծում եմ՝ այս մարդասպանին ներում շնորհելու Ադրբեջանի ապշեցուցիչ քայլը չպետք է անարձագանք մնա և դատապարտող գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից»:
Նման որոշման համար նախ Ադրբեջանի արդարադատության նախարարությունը պետք է խնդրագիր ուղարկած լիներ Հունգարիայի արդարադատության նախարարին, բացի այդ երկու երկրների ԱԳՆ-ները պետք է կնքած լինեին արտահանձնման մասին համապատասխան համաձայնագիր: նախ անհրաժեշտ էր ունենալ արտաքին գործերի նախարարության հետ համաձայնագիր:
Հայտնի է, որ մահմեդականացած հայերի թիվն աշխարհում առնվազն 1 միլիոն է, եւ նրանք կենտրոնացած են գերազանցապես Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Ստամբուլում, մասամբ էլ (համշենահայերի իսլամադավան հատվածը` 300-400 հազար մարդ)` Ռուսաստանում, Վրաստանում (Աբխազիայում), Միջին Ասիայում (հիմնականում Ղրղըզստանում, Տաջիկստանում) եւ Ղազախստանում:
տապօգնության աշխատակիցները բնակարանից դուրս են բերել քաղաքացի՝ 1982 թ. ծնված Է. Խաչատրյանին, ով ձեռքի այվածքներով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
«Եթե մարդկանց մոտ առաջանան խնդիրներ՝ կապված, օրինակ, սրտանոթային համակարգի հետ, նրանք կդիմեն համապատասխան մասնագետի, բայց հոգեբանական խնդիրներ ունենալու դեպքում նրանք հաճախ չեն դիմում մասնագետի»,- ասում է Խաչատուր Գասպարյանը:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեկ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, քարտուղար Զարուհի Փոստանջյանը և փորձագետ Ստեփան Հասան-Ջալալյանը հանդիպել են «Հայաստանի ատոմային էլեկտրակայան»-ի մի խումբ աշխատողների հետ վերջիններիս խնդրանքով:
2013թ. օգոստոսի 29-31-ը Երևանում կանցկացվի Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջություն և հոգեկան խանգարումներ. կիզակետում Եվրասիան է» գիտաժողովը:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Կարեն Խաչիկյանը, գալով տուն, իմացել է կատարվածի մասին և հորեղբոր որդու` Վաչագան Խաչիկյանի հետ գնացել են Արսեն Չիչյանի` Ախթալա քաղաքի Աբովյան փողոցի 22 շենքի թիվ 2 բնակարանը, որտեղ դիտավորյալ վնասել և մասամբ ոչնչացրել են նրանց տան գույքը, ռետինե մահակով հարվածներ հասցրել տան անդամներ Բենիկ Չիչյանին, Բավական Չիչյանին և Նունե Խաչիկյանին:
380 գրամանոց հացը, որը երեկ արժեր 130-140 դրամ, այսօր արդեն վաճառվում էր 160 դրամով:
լադիմիր Գասպարյանն անդրադարձավ պարեկային անձնակազմերի կողմից ծառայողական կարգապահության, էթիկայի եւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման, տեսագրող եւ արագաչափ սարքերի տեխնիկական վիճակի ու սարքինության, պարեկային մեքենաների տեղաշարժի կարգը պահպանելու եւ մի շարք այլ խնդիրների:
Շտապօգնության աշխատակիցները Մ. Նիգերաձեին ցուցաբերել են բուժօգնություն: Վերջինս հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելու
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Վանաձորի ամենախիտ բնակեցված Խանդակ թաղամասից, որն ունի մոտ 6000 բնակիչ, արցախյան հերոսամարտի ժամանակ զոհվել են 7 ազատամարտիկներ:
Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը եղել է DAEWOO մակնիշի ավտոբուսի՝ երկաթգծի վրայով անպատեհ պահի անցնելու փորձը:
«Տնտեսական ծանր պայմանները բոլոր երիտասարդ պետությունների համար բնական երևույթ է: Այսօր բնակչությանն աշխատանք է պետք: Դա Հայաստանում առկա ամենամեծ խնդիրն է»,- ասում է արվեստագետը:
«Եթե տեսուչը կանգնեցնում է երթուղայինը, այդ ժամանակ նաև տեսնում է, որ այն սահմանվածից ավելի մեծ թվով ուղևոր է տեղափոխում, դա էլ է արձանագրում: Թե չէ գերբեռնված ուղևորատար տրանսպորտի նկատմամբ հատուկ աշխատանք տանելու ոչ իրավասություն ունենք, ոչ էլ խնդիր»:
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժսպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ն. Պետրոսյանի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Օգոստոսի 30-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպել է Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել հերթական մի ծրագրի, որի մշակման և իրագործման մեխանիզմները դեռևս ոչ միայն իրատեսական չեն, այլև`մասնագիտական վերլուծության կարիք ունեն: Խոսքը «Բնակչության ծերացման հետևանքներից բխող հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության և ռազմավարության իրականացման 2012-1016թթ. գործողությունների ծրագրի» մասին է:
Շատերս խանութից մսամթերք գնելիս անպայման վաճառողին հարցնում ենք՝ արդյո՞ք միսը թարմ է: Նաև գիտենք, որ վաճառողը երբեք չի խոստովանի, թե քանի օրվա միս է վաճառում մեզ:
Հայաստանում անասնակերի պակաս, այնուամենայնիվ, կա: ՀՀ գյուղնախարարությունն անընդմեջ հայտարարում է, որ անասնակերի պակաս չլինելու համար հնարավոր ամեն ինչ ձեռնարկել են և պատրաստ են օգնել և աջակցել ցանկացած գյուղացիական տնտեսության, ովքեր կդիմեն Գյուղնախարարությանը՝ անասնակերի խնդիրը լուծելու համար:
Որպես գյուղապետի թեկնածու` միշտ մրցակից ունեցել եմ, միշտ էլ հաղթել եմ: Այս պահին էլ ունեմ, էլի ես եմ հաղթելու: Ի՞նչ ես կարծում` հե՞շտ ա սահմանամերձ գյուղը պահելը 30 տարի շարունակ: Իսկ եթե ջրի խնդիր ա լինում, կարող եմ սվարկան տանել լուծել:
Նա ծնվել էր 1933-ին Մոսկվայում: 1955-ին ավարտել է Մոսկվայի գեղարվեսի ակադեմիայի թատրոնն ու սկսել աշխատել թատրոնում: 1957-ից Կվաշան աշխատում էր «Современник» ամսագրում, որի հիմնադիրներից մեկն էլ ինքն էր: 1961-ից սկսել է խաղալ ֆիլմերում:
Այսօր՝ օգոստոսի 30-ին, Անհայտ կորածների միջազգային օրն է, որը Հարավային Կովկասի երեք երկրներում առաջին անգամ նշվել է 2004 թ-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հարավային Կովկասի գրասենյակների կողմից: Այս կապակցությամբ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանդես է եկել «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի անհապաղ ընդունման պահանջով:
Հայաստանում հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդների թվի մասին վիճակագրական տվյալները շատ հեռու են միջազգային տվյալներից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի բժշկական համալսարանի և կառավարման ակադեմիայի հոգեբանության բաժնի դասախոս, INTRA հոգեբանական կենտրոնի հոգեբան Խաչատուր Գասպարյանը: