Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկեց Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործում է հուլիսի 1-ից ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից:
Ռազմական ոստիկանությունը շարունակում է փնտրել ՀՀ ՊՆ Լուսակերտի N զորամասի ժամկետային զինծառայող Տարոն Հայրունուն, ով հունիսի 26-ին զորամասից դուրս է եկել և անհետացել:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 30-ին Աթենքում հանդիպումներ է ունեցել Հունաստանում հայկական ավանդական կառույցների ներկայացուցիչների` Ռամկավար ազատական կուսակցության պատվո ատենապետ Սարգիս Խաչատրյանի, ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Գեւորգ Քոլանյանի եւ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանի հետ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը: Դատարանում գործով ամբաստանյալ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ խնդրելով դատարանին փոխել իր խափանման միջոցը:
Հունվարի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել Վ. Մարտիրոսյանի դիակը գլխի շրջանում ստացած վնասվածքով հայտնաբերելու մասին:
Ոստիկանները Թումանյան փողոցում նկատել են, որ «Նիսսան Պայտֆայնդեր» ավտոմեքենայի ուղևորներից մեկը մեքենայի առջևի պատուհանից և տանիքի արևահարթակից ատրճանակից կրակոցներ է արձակում:
Հուլիսի 1-ին, ժամը 05.52-ին ահազանգ է ստացվել, որ Ե. Քոչարի և Վարդանանց փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ Օղակաձև այգում, այրվում է կրպակ:
Հունիսի 30-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները թարմ հետքերով վնասազերծել են ավազակային հարձակում կատարած անձանց։
«Ի ուրախություն մեզ, նոր լավ ավանդույթ է կարծես սկսում ձևավորվել: Մայրաքաղաքի փողոցներում գնալով շատանում են հեծանվորդները»,- գրել է Երևանի նախկին փոխոստիկանապետը
Երևանի բնակիչ, 31-ամյա Արտյոմ Մեսրոբյանը, վարելով Mitsubishi մակնիշի 35 ԼD 732 համարանիշի ավտոմեքենան, Նուբարաշենի խճուղում՝ զորամասի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակին և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Այսօրվանից՝ հուլիսի 1-ից, ուժի մեջ են մտել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից հունիսի 20-ին կատարված փոփոխությունները:
Հուլիսի 1-ին, ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ թաղամասի 16-րդ փողոցի թիվ 14 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը աշխատանքի է գնում Range Rover մակնիշի 060 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենայով, որի դիմապակուց բացակայում են ԱՊՊԱ և տեխզնման կտրոնները:
Հունիսի 30-ին, ժամը 20.56-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի «Մեծ անիվ» ռեստորանի մոտակայքում այրվում է փայտի արտադրամաս:
«Ես Դիլիջանում ինձ համար հանգստանում էի, իմ ընկերուհիներից մեկը տեղեկացրեց, թե՝ Դուք գիտե՞ք, որ Ձեր վերջնահաշվարկն է տվել, և Դուք էլ չեք աշխատում այլևս: Ասի՝ ո՞նց… բայց այդպես էլ եղավ»:
Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Ուլնեցի փողոցում բախվել են ВАЗ 2107 մակնիշի 33 TՕ 878 համարանիշի և Ford մակնիշի 23 ՍՏ 544 համարանիշի ավտոմեքենաները:
Հունիսի 30-ին, ժամը 17.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 17 հասցեում:
Ընտանեկան բռնության գործերը գտնվում են հասարակության աչալուրջ ուշադրության կենտրոնում: Արարատ քաղաքի բնակիչ Աշոտ Աբգարյանի դեմ գործն այդ շարքից է, սակայն իր որոշակի առանձնահատկությունն ունի:
Արամայիս Ասլանյանի խոսքով՝ այսօր կառուցվող ճանապարհը կառուցվում է Դալմայի այգիների «հերն անիծելու» նպատակով, կողքից էլ, իմիջիայլոց, Երևանի կենտրոնը բեռնաթափելու նպատակով:
Թումանյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկից ոստիկանության կենտրոնականի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 20-ամյա Ալբերտ Խադոյանին, 21-ամյա Էրիկ Գասպարյանին, 20-ամյա Էդգար Ստեփանյանին, և 17-ամյա Մերի Ղևոնդյանին:
Վրաերթի ենթարկված Ա. Մարգարյանը սովորում է թիվ 195 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում:
Հունիսի 30-ին, ժամը 11.22-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցի մոտակայքում քաղաքացին շինարարական աշխատանքներ կատարելիս ընկել է Աղստև գետը
Վ. Մկրտչյանն Արջուտի գյուղապետն է և, ըստ տեղեկությունների, վիճաբանությունը տեղի է ունեցել գյուղապետի հարևանաթյամբ բնակվող Վազգեն Դալաքյանի տանը, որտեղ նշելուց են եղել Վ. Դալաքյանի՝ բանակից զորացրված տղայի քեֆը:
Երկրաշարժից հետո գրեթե չվերականգնվեցին և չամրացվեցին այդ շինությունները, որոնց մեծ մասը բնակելիներ են: Այդ շենքերի բնակիչները չեն ընդգրկվել պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում:
Մ. Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. ապրիլ-մայիս ամիսներին միայնակ կատարել է խոշոր չափի խարդախության մեկ ավարտված դեպք, ինչպես նաև կրկին խոշոր չափի խարդախության փորձ` Հ. Բիշարյանի և Ա. Կարապետյանի հետ համաձայնության գալով։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերել 1981 թ. ծնված Ա. Գևորգյանի դին (Վանաձոր քաղաքի բնակիչ):
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը մահացել է հայկական բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանը. հունիսի 17-ին նա ծեծի էր ենթարկվել «Հարսնաքարի» տարածքում ու մի քանի օր «Մուրացան» զինվորական հոսպիտալում մնալուց հետո մահացել:
168.am-ի հարցին՝ այժմ ի՞նչ կարող եք ասել Ա. Բուդաղյանի հոգեվիճակի մասին, արդյոք դրական տեղաշարժեր կա՞ն, Արայիկ Բուդաղյանը պատասխանեց. «Նույնն է: Այդ վերքը կարո՞ղ է բուժվի: Առողջական վիճակը լավանում է, բայց հոգեկան վիճակը կարո՞ղ է բուժվել: Մեկը կա՞, որ կարող է բուժել: Ամբողջ կյանքում մեզ վրա անբուժելի բան է մնացել»:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Իջևանի տարածքային հարկային տեսչությունը հարկային ստուգումներ կատարելով «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ում՝ հայտնաբերել է հարկային խախտումներ: Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ Իջևանի ՏՀՏ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան 18 միլիոն 390 հազար 763 դրամ գանձելու պահանջով:
«Եթե կրկնվի Սպիտակի երկրաշարժի ուժգնության ցնցում, մայրաքաղաքի շենքերի 80 տոկոսը կփլվի: Կզոհվի առնվազն 300.000 մարդ»: Սա ոչ թե զգացմունքային ենթադրություն է, այլ մասնագիտական եզրակացություն` հիմնված կոնկրետ հաշվարկների վրա: