
Երևանում ցրտահարությունից մարդ է մահացել

Մեկ շաբաթ առաջ Երևանում ցրտահարությունից մահացել է անօթևան մի տղամարդ: Այս մասին Panorama.am-ին հայտնել են Բաշինջաղյան 184 շենքի բնակիչները: Հենց այս շենքի նկուղում էլ մի քանի տարի ապրել է մոտ 50 տարեկան Հայկ անունով տղամարդը: Հարևանները հնարավորինս օգնել են Հայկին սնունդով, քանի որ վերջինս տարիներ առաջ այդ շենքում է ապրել, բայց ճակատագրի բերումով մնացել է անտուն:
Այդ օրը հարևանները լսել են Հայկի տնքոցները, իջնելով նկուղ պարզել, որ նա սառել է ու վատառողջ է: Անմիջապես ահազանգել են «շտապ օգնություն», սակայն կանչով եկած բրիգադը հրաժարվել է տեղափոխել տղամարդուն հիվանդանոց` պատճառաբանելով, թե նա անօթևան է, «կմահանա կմնա մեր վրա»: Այդպես էլ թողել են տղամարդուն:
Մանրամասները այստեղ`