Բաժիններ՝

Նախկին հարկադիր կատարողի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է

Հատուկ քննչական ծառայության վարույթում հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի նախկին հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Հիշեցնենք, որ ըստ նյութերի` Դ.Մ.-ի որդուց` Է. Մ.-ից, 1.5 մլն ՀՀ դրամի բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթի շրջանակներում Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի հարկադիր կատարողը, առանց պատշաճ կարգով ծանուցելու, գաղտնի կերպով հարկադիր էլեկտրոնային աճուրդի միջոցով վաճառել է 40 մլն դրամ արժողությամբ բնակարանը` վերջիններիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողն իր վարույթում գտնվող կատարողական վարույթի շրջանակներում պատշաճ կարգով կատարել է օրենսդրությամբ իր վրա դրված պարտականությունները, այն է` տեղեկացրել է Է. Մ.-ին կատարողական վարույթի ընթացքի, փորձաքննություն նշանակելու, բնակարանը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացնելու որոշումների մասին, ուստի նրա արարքում բացակայում է պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների, մասնավորապես` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցակազմը:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս