Վարդան Պետրոսյանի քննիչի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի. Փաստաբանը բողոքարկելու է այս որոշումը
Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով մեղադրյալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը եւ նրա փաստաբանը դատարանում կբողոքարկեն ՀՔԾ-ի որոշումը՝ գործով քննիչի Կոտայքի մարզի ավագ դատախազի նկատմամբ քրեական հետապնդում չիրականցնելու մասին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ որպես շահագրգիռ կողմ՝ մինչեւ չծանոթանա գործի նյութերին, չի կարող ասել, թե ինչ փաստեր է ՀՔԾ-ն հաստատված համարել եւ ինչ փաստերի հիմքով են հանցակազմ չտեսել:
«Դերասանը եւ իր կինը ներկայացրել են այնպիսի փաստեր, որոնք հաստատվելու դեպքում կլիներ հանցակազմ,պետք է տեսնենք՝ հաստատվել են այդ փաստերը, թե ոչ, մինչեւ չծանոթանանք որոշմանը, չենք կարող ասել: Հանցակազմ լինելու համար պարտադիր է, որ լինեն ծանր հետեւանքներ, պետք է նայել, թե որ փաստերն են հաստատվել եւ արդյոք պատճառահետեւանքաին կապը դիտարկվել է, թե ոչ»:
Մանրամասները այստեղ`