Բաժիններ՝

Դեմքիս են խփել, ուշագնաց եմ եղել. «32 ատամ» ակումբի դերասանը հայտնվել է անվասայլակին

«Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանը դեկտեմբերի 26-ի գիշերը անհայտ անձի կողմից ստացած վնասվածքի հետեւանքով հայտնվել է անվասայլակին:

Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Կարեն Մկրտչյանը:

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ իրեն նորմալ է զգում, սակայն ոտքերը չեն աշխատում: «Իմ դեմքին են խփել, բայց այնտեղ մի 10-15 րոպե ուշագնաց եմ մնացել էս ցրտին, դրա համար ոտքերիս մկանները չեն աշխատում հիմա: Չեմ կարողանում քայլել, սայլակի վրա եմ»,-ասել է  դերասանը՝  հավելելով, որ ռենտգեն հետազոտությունը որեւէ բան ցույց չի տալիս, ըստ երեւույթին՝ ցրտահարության պատճառով չեն աշխատում ոտքերը:

Նա պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել իրենց տան շքամուտքում, երբ թատրոնից տուն էր վերադառնում: Կարեն Մկրտչյանին չի հաջողվել տեսնել՝ իրեն հետեւել են, թե ոչ, քանի հոգի են եղել, քանի որ մութ էր:

«Ինձ ոչ թալանել են, ոչ էլ որեւէ բան են ասել: Ինձ մի հատ են խփել, ես այդ հարվածից գլուխս ուղղել եմ պատին ու անջատվել եմ, իրենք թողել, գնացել են, երբ որ ուշքի եմ եկել, զանգել եմ, տնից իջել են: Նախկինում նման դեպքեր չեն եղել, չունեմ թշնամիներ, աշխատում եմ ոչ մեկին էլ կյանքում վատություն չանել, ինձ թվում է՝ պատահականություն է, ով էլ լիներ իմ տեղը, նույն բանը կարող էր լինել: Ես չեմ կարծում, թե ինչ-որ մեկը ուզենար ինձ վնասեր»:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս