
ՀՊՏՀ ուսխորհուրդը ներողամտություն է հայցում բոլոր աղջիկներից, կանանցից և լրագրողներից

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդն իր ափսոսանքն է հայտնում երեկ համալսարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Ցավում ենք, որ կրքերն անցել են թույլատրելիի սահմանները, և մեր որոշ ուսանողներ տրվել են բուհ եկած որոշ անձանց սադրանքների, ինչի արդյունքում բուհի ներսում երկուստեք հնչել են համալսարանական միջավայրին ոչ հարիր արտահայտություններ:
Ներողամտություն ենք հայցում բոլոր այն աղջիկներից, կանանցից և լրագրողներից, որոնց երեկ հույզերի ազդեցության տակ ակամայից նեղացրել են մեր ուսանողները: Առիթից օգտվելով` շնորհավորում ենք բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ակնկալում ենք հետագայում սերտ համագործակցություն և փոխադարձ հարգանք»: