Իմ բոլոր ինտերվյուների ժամանակ ես նույնն եմ ասել ու նորից ասելու եմ…Նա պատմել էր աշխատակիցներին, և նրանք էլ` ինձ, որ ինչ-որ առանց հերթ մեքենա է ուզեցել իրանից առաջ ընկնի: Կներեք փողոցային արտահայտությունների համար՝ իրենք ասել են՝ «ախպեր ջան, հեռու տար, սրանք էլ, թե` մենք ձեզ ի՞նչ ախպեր …», ու խոսքը խոսքից վեճը վերածվել է ծեծի, էդքան բան…»:
Դեկտեմբերի 5-ին Գագիկ Դանիելյանը ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Իսկ ինչո՞ւ են սրբի պսակ հագցրել այս գործի հեղինակ Գ. Ջհանգիրյանին, ինչո՞ւ չի հիշատակվում առհասարակ նախկին զինդատախազը, ում անմիջական հովանավորությամբ կազմվեց այս սկանդալային քրգործը:
Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի հասարակական լսումներին մասնակցած բնակիչների 95 տոկոսը դեմ է արտահայտվել «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցմանը:
Այսօր ԱԺ-ում սկսել են ձմռան նախապատրաստման աշխատանքները: ԱԺ բոլոր հարկերի պատուհանների ճեղքերը փակելու համար՝ ամրացնում են «լեյկոպլաստով» կամ, ինչպես ասում են՝ «իզոլացնող» ժապավենով:
Բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ 26-ամյա Արծրուն Պողոսյանի վարած «Ֆոլցվագեն» մակնիշի 34 LP 303 համարանիշի և Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ 22-ամյա Անդրանիկ Մամիկոնյանի վարած «Զիլ» մակնիշի 65 ՍՕ 272 համարանիշի ավտոմեքենաները:
Հիվանդություն ձեռք բերած, որպես դատավոր առնվազն 10 տարի պաշտոնավարած անձինք կկարողանան անցնել թոշակի:
«Քարերի սիմֆոնիան» հիմա արտահերթ կարգով մտցվում է աշխատանքի մեջ, այդ մեկը հաստատ եմ ասում, այն չի սպասի ֆինանսավորման կամ այլ բանի, կարվի, այդ խնդիրը կլուծվի:
Բնության հուշարձաններով առավել հարուստ մարզեր են Սյունիքի և Վայոց ձորի մարզերը, որոնք ավելի մեծ ներդրումներ են պահանջում:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը բերեց նորանշանակ դեսպանին` արդյունավետ գործունեություն մաղթելով նոր պաշտոնում:
«Հերմինե Նաղդալյանը գող և ավազակ է, բա ինքը մայր է կոչվում, ինչ ա՞ իրա երեխաները երեխաներ են, մերը՝ ո՞չ»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են բնակիչները:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունն ավարտել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով նախաքննությունը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին։
Գործատուները մինչև 2013թ. փետրվարի 20-ը ժամանակ ունեն նույնականացման քարտեր ձեռքբերելու համար, այսօր ասել է Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (ԿՀԻԿ) Հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանը:
Ախուրյանի ոստիկանության բաժնից հանցագործության վայր բերեցին կատարողներից մեկին, որը մատնացույց արեց Ախուրյանի այն բանկոմատը, որտեղից բանկոմատը վնասելու միջոցով հափշտակել էին 1 մլն 885 հազար դրամ:
Վրաերթից հետո վրաերթի ենթարկվածը ընկել է դեպի Երևան ընթացող Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի բնակիչ, 26-ամյա Լևոն Պողոսյանի վարած «Իսուզու Ռոդեո» մակնիշի 50 RR 001 համարանիշի ավտոմեքենայի վրա: Բախման արդյունքում, կոտրվել է նշված ավտոմեքենայի վարորդի կողմի կողապակին:
Սերգեյ Գրիգորյանը և նրա հարազատները հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել էին, որ նա վայր է ընկել տանը: Հարկ ենք համարում հիշեցնել, որ այդ կարգի միջադեպերի վերաբերյալ ոստիկանությունը տեղեկատվություն պաշտոնական կայքէջում չի տեղադրում:
«Երկար վարսեր ունեցողներին խորհուրդ է տրվում մազերը հավաքած պահել, քանի որ դրանք, ինչպես նաև` վզնոցները, կարող են հարձակման ժամանակ հանցագործի համար ‹‹գործիք›› հանդիսանալ»:
«Փարավոն Միրզոյանի արվեստանոցը կազմված ա այդ քարերից, WWF-ի այցելուների կենտրոնը, որը գտնվում է «Խոսրովի» արգելոցում կազմված է այդ քարերից, ինչ-որ այլ պարսկահայերի առանձնատներ ուղիղ ձոր բերանին կազմված են այդ քարերից»:
6 ակտիվիստներ ներխուժել են քննարկման սրահ մերկացել ու բղավել. «Ազատություն մարմնին», «Ամոթ»:
Աղջիկը նման քայլի է դիմել նախկին ընկերոջ հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Մենք Նարեկին աշխատում ենք հեռու պահել բոլոր խոսակցություններից, որպեսզի չհասկանա՝ ի՞նչ է իր հետ կատարվում: Տանն իր համար ստեղծել ենք համապատասխան պայմաններ, որպեսզի քիչ բակ իջնի:
Նրան տեղափոխեցին Ոստիկանության Մաշտոցի բաժին, իսկ քիչ առաջ այնտեղից տեղափոխեցին Արաբկիրի ոստիկանություն:
Այս ժամանակահատվածում պարզվել է, որ նա բնակվում է Հարավ Արևմտյան Բ3 թաղամասում, 23 տարեկան է, անունը՝ Մռդո, զբաղվում է ըմբշամարտով, ու այս պահին պահանջում է, որպեսզի դեպքի վայր հրավիրեն կնոջը: Արդեն կատարվածի մասին տեղեկացրել են նրա կնոջը, նա շուտով կժամանի Դավիթաշեն կամուրջ:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները քաղաքացիների հետ Դավիթաշեն կամրջի վրա փորձում են համոզել մոտ 20-25 տարեկան երիտասարդ տղայի, որպեսզի նա իրեն կամրջից ցած չնետի:
Կիսակառույցի հարևանությամբ բնակվողները պատմեցին, որ նշված շինությունը պատկանում է «Էլլա» գիշերային ակումբի սեփականատեր Էդոյին: Բակում կայանված էր նաև «Ռենջ Ռովեր» մակնիշի 50 ՏՕ 006 համարանիշի ավտոմեքենան:
Դատարանում ցուցունք տվեց գործով հաջորդ տուժող Արկադի Աղաջանյանը: Նա դատարանում ասաց, որ ճանաչում է բոլոր մեղադրյաներին, նրանց տեսել է դեպքի օրը:
Պատասխանելով մեղադրող Արթուր Դավթյանի հարցին՝ դատավարության ընթացքում Էդգար Նիկոյանը նշեց, որ Արմանին տեսել է մինչ ծեծկռտուքի սկսելը:
ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը գտնվում է Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցում: Լուրեր.com-ի հետ զրույցում նա ասել է, որ ուղղակի տեղեկացել է, որ իր անունը նման միջադեպի հետ են կապում և եկել է պարզելու, թե իրականում ինչ է կատարվում: Նա հերքել է տարածված լուրերը՝ ասելով, որ ինքն այդ ամենին տեղյակ չէ:
Դերասան Սերգեյ Գրիգորյանը ոստիկանությանը հաղորդել է, թե գլխուղեղի ցնցումը ստացել է տանը վայր ընկնելու հետևանքով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: